Artsakhpress

Հասարակական

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների հիշատակության օրը

Ընդհանրական Եկեղեցու առջև պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչակազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում:

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների հիշատակության օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդպիսի ժողովներից էր նաև 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կ.Պոլսի Բ տիեզերաժողովը:
Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ Արիոսական վեճերի արդյունքում հայտնվել էր մի նոր հերետիկոսություն` գլուխ և պաշտպան ունենալով Կ.Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսին, ով մերժում էր Սուրբ Հոգու աստվածությունը:
Սույն խնդրով գումարված վերոհիշյալ տիեզերաժողովը վերահաստատում է Նիկիայի ժողովում ընդունված դավանությունը և ապա պաշտպանում Սուրբ Հոգու աստվածության վարդապետությունը` որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը:
Ընդունելով սույն տիեզերաժողովը` Հայ Եկեղեցին նշում է ժողովին մասնակից 150 սուրբ հայրապետների հիշատակության օրը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Զինծառայող է մահացել

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Search