Artsakhpress

Քաղաքական

Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի մաս, դա ուղղակի էքզիստենցիալ սպառնալիք է արցախցիների համար. Կոնջորյանը՝ ԵԱՀԿ-ում

Ամեն անգամ երբ ադրբեջանցի գործընկերներս կխոսեն մարդու եւ հայերի իրավունքների մասին եւ նրանց կհիշեցնեմ, որ նրանք մարդասպանին ներկայացրին որպես ազգի հերոս։

Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի մաս, դա ուղղակի էքզիստենցիալ սպառնալիք է արցախցիների համար. Կոնջորյանը՝ ԵԱՀԿ-ում

Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի մաս, դա ուղղակի էքզիստենցիալ սպառնալիք է արցախցիների համար. Կոնջորյանը՝ ԵԱՀԿ-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ԵԱՀԿ խորհրդարանական վերաժողովի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հայ պատվիրակության անդամ Հայկ Կոնջորյանը։
Նշենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վերաժողովի նիստում ադրբեջանցի պատվիրակը հայտարարել էր, թե Ադրբեջանը կերաշխավորվի Արցախի հայերի իրավունքները։
«Կցանկանայի թարմացնել գործընկերոջս հիշողությունը եւ հրավիրել խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը Ռամիլ Սաֆարովի ողբերգական դեպքի վրա։ Երեկ շատ տխուր տարելից էր, ուղիղ 14 տարի առաջ Բուդապեշտում լեզվի դասընթացի ժամանակ այս մարդասպանը կացնահարեց քնած հայ սպայի։ Այս բարբարոսական գործողությունը հետագայում աննախադեպ հաջողության պատճառ դարձավ նրա կարիեռայում։ Նրան ներեց նախագահ Ալիեւը։ Այս մարդասպանին Ադրբեջանում վերաբերվում են որպես հերոսի, ներկայացնում են որպես օրինակ հետագա սերունդների համար։ Ամեն անգամ երբ ադրբեջանցի գործընկերներս կխոսեն մարդու եւ հայերի իրավունքների մասին եւ նրանց կհիշեցնեմ, որ նրանք մարդասպանին ներկայացրին որպես ազգի հերոս։ Արմենոֆոբիան եւ ատելության քարոզը հայերի դեմ Ադրբեջանի պետական քաղաքականությունն է, որովհետեւ նույն տարում՝ 2012 թվականին, երբ Սաֆարովը վերադարձավ Բաքու, Ադրբեջանի նախագահը հայտարարեց. «Աշխարհի հայերը մեր հիմնական թշնամին են»։ Հարց եմ ուղում՝ ո՞վ պիտի ապահովի ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը եւ պաշտպանի նրանց իրավունքները»,- ասաց Կոնջորյանը։
Հայկ Կոնջորյանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի մաս. «Որովհետեւ դա ուղղակի էքզիստենցիալ սպառնալիք է Արցախի ժողովրդի համար»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Search