Artsakhpress

Հասարակական

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Մարտի 1-ից Արցախում կգործի երիտասարդ ուսուցիչներին այլ բնակավայր գործուղելու դեպքում հավելավճար տրամադրելու նոր կարգ:

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին Խորհրդարանում կայացած օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Նախարարի խոսքով՝ գործող կարգի համաձայն՝ ուսուցիչն ուղեգրվում էր այլ բնակավայր 3 տարի ժամկետով, իսկ ցանկության դեպքում նաև կնքվում էր երկրորդ պայմանագիրը՝ ևս 3 տարով:

«Մեր կողմից ուսումնասիրվել են ուղեգրման արդյունքները, և պատրաստ է նոր նախագիծը, որի համաձայն՝ հանվելու է կիլոմետրերի սահմանափակումը: 30 կմ և ավելի հեռավորությամբ ուղեգրվող ուսուցիչը ստանալու է և՛ կեցության վարձ՝ 20 հազար դրամի չափով, և՛ հավելավճար՝ 50 տոկոսի չափով, իսկ մինչև 30 կմ հեռավորության վրա ուղեգրվող ուսուցիչների դեպքում կա՛մ փոխհատուցվելու է տրանսպորտային ծախսը, եթե օգտվում են երթուղային տրանսպորտից, կա՛մ էլ ոչ մասնակի փոխհատուցվելու են նրանց ծախսերը: Փոփոխությունը կատարվում է այն նպատակով, որպեսզի խրախուսենք մոտիկ բնակավայրերում ապրող ուսուցիչներին, և հարակից գյուղերում, որտեղ կա այդ խնդիրը, նրանք շահագրգռված լինեն դասավանդել՝ իրավիճակը մեղմելու նպատակով»,- մանրամասնել է Ն. Աղաբալյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Զինծառայող է մահացել

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Search