ԱՄՆ-ում «Diamond Princess» նավից տարհանված 11 քաղաքացու մոտ հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուս։
«Diamond Princess»-ից տարհանված 11 ամերիկացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով «CNN»-ին։ Նշվում է, որ Ամերիկայի քաղաքացիները տեղափոխվել են Նեբրասկա համալսարանական բժշկական կենտրոն: ԱՄՆ-ն նավից տարհանել է իր 13 քաղաքացիներին, փոխանցում է Panorama.am-ը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացրել է, որ դիմողներից ոմանք հիվանդության ախտանիշ չունեն, իսկ մյուսների մոտ նկատվում են թեթև ախտանիշներ:
«Diamond Princess»-ը նավարկելիս է եղել Կագոշիմա-Հոնկոնգ-Օկինավա երթուղով, երբ ճապոնական Յոկոհամա քաղաքի նավահանգստում ուղևորներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Ընդհանուր առմամբ, նավի վրա ավելի քան 454 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով։