Թուրքիան առանց վիզայի ռեժիմ է սահմանել Եվրամիության անդամ 6 երկրների համար։
Նաթանյահուն հայտարարել Է Արեւելյան Երուսաղեմում 2,2 հազար միավոր բնակարան կառուցելու պլանների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյի կողմից հրապարակված գրավոր հայտարարության համաձայն՝ նոր փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2020թ․ մարտի երկուսից, փոխանցում է ermenihaber-ը:
Նշված տարեթվից սկսած Ավստրիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Իսպանիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիները զբոսաշրջության նպատակով Թուրքիա այցելելիս իրավունք կունենան առանց վիզայի երկրում գտնվել 90 օր։
Ըստ Աքսոյի՝ այս քայլով Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն խթանել զբոսաշրջությունը, ինչպես նաև՝ աշխուժացնել տնտեսական և մշակութային կապերը եվրոպական երկրների հետ։