Artsakhpress

Քաղաքական

Վեցերորդ գումարման Խորհրդարանը գումարել է վերջին նստաշրջանի առաջին նիստը

Այսօր կայացել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի վերջին՝ 11-րդ նստաշրջանի առաջին նիստը, որին ներկա էին 27, բացակա՝ 6 պատգամավորներ:

Վեցերորդ գումարման Խորհրդարանը գումարել է վերջին նստաշրջանի առաջին նիստը

Վեցերորդ գումարման Խորհրդարանը գումարել է վերջին նստաշրջանի առաջին նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արցախի Վերածննդի օրվա առթիվ և մաղթել հայ ժողովրդին կամք ու նորանոր հաջողություններ:
Անդրադառնալով Խորհրդարանի առաջիկա գործունեությանը՝ Ա. Ղուլյանն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, մարտ ամսին Ազգային ժողովի հերթական նիստ չի լինելու՝ հաշվի առնելով, որ քաղաքական ուժերը ընդգրկվելու են նախընտրական քարոզարշավում:
Հաջորդ նիստը կլինի ապրիլին, իսկ մայիսի 21-ին նախատեսվում է յոթերորդ գումարման նոր Ազգային ժողովի առաջին նիստը:
Այսօրվա նիստին Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ 27 կողմ ձայնով ընդունել է «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: ԱԻՊԾ տնօրեն Վլադիկ Խաչատրյանի խոսքով՝ օրենքի նախագծի վերաբերյալ այս ընթացքում նոր առաջարկություններ չեն եղել:  
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որն ընդունվել է 26 կողմ ձայնով:
Մի շարք նախագծեր էլ օրենսդիրի քննարկմանն են ներկայացվել ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի կողմից: «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հասարակական կազմակերպությունների մասին» (օրենքը ներկայացվել է կից փաթեթով), «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» (առաջին ընթերցում), Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (ներկայացվել է հարակից օրենքով) նախագծերը գլխադասային՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո ընդունվել են Խորհրդարանի կողմից:
Լրացումներ և փոփոխություններ են կատարվել նաև Ջրային օրենսգրքում, որն ընդունվել է 20 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Այսօրվա նիստին տեղի է ունեցել նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխան, որի ընթացքում խորհրդարանականների կողմից կառավարության անդամներին են ուղղվել, ընդհանուր առմամբ, 4 հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին վերաբնակեցման, կրթության, և բնապահպանության ոլորտներին:
Նիստի վերջում պատգամավորներ Ռամելա Դադայանը և Հայկ Խանումյանը հանդես են եկել պատգամավորական հայտարարություններով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search