Հինգշաբթի` փետրվարի 20-ին, աճուրդների սկզբում նավթի համաշխարհային գներն աճում են:
Նավթի գներն աճում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ WTI տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսներն աճել են 0.45 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 53.73 դոլար, փոխանցում է News.am-ը:
Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0.36 տոկոսով եւ կազմել 59.33 դոլար մեկ բարելի դիմաց: