Artsakhpress

Քաղաքական

Ղարաբաղյան շարժման արդյունքն Արցախի Հանրապետությունն է. Աշոտ Ղուլյան

Վեցերորդ գումարման ԱՀ Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի առաջին նիստին Խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արցախի Վերածննդի օրվա առթիվ:

Ղարաբաղյան շարժման արդյունքն Արցախի Հանրապետությունն է. Աշոտ Ղուլյան

Ղարաբաղյան շարժման արդյունքն Արցախի Հանրապետությունն է. Աշոտ Ղուլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում Աշոտ Ղուլյանն ասել է, որ փետրվար ամիսը Արցախի նորագույն պատմության բախտորոշ և կտրուկ իրադարձությունների իսկական խտացում է եղել իրադարձությունների օրացույցում, քանզի փետրվար 20-ը իրավամբ համարվում է 1988 թ.-ին մեկնարկած Ղարաբաղյան շարժման, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պաշտոնական մեկնակետը:
«1988 թ.-ի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը ընդունեց նախնական որոշում, և դրանից հետո մենք մտանք բոլորովին այլ՝ պատմական ներքաղաքական իրողությունների մեջ: 32 տարի առաջ հենց այս օրերին Արցախի ժողովուրդը ճանաչվեց աշխարհի կողմից՝ որպես իր ոտնահարված իրավունքների ու ազատությունների և պատմական հայրենիքում ազատ ու ինքնիշխան ապրելու համար պայքարի ելած հանրություն, որի վճռականությունը շուտով համակողմանի աջակցություն ստացավ համայն հայության կողմից, մասնավորապես՝ մայր հայրենիքում և աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների կողմից: Ղարաբաղյան շարժման արդյունքը այսօրվա Արցախի Հանրապետությունն է, որի միջազգային ճանաչումը շարունակում է մնալ մեր գլխավոր քաղաքական նպատակը»,- մասնավորապես նշել է Ա. Ղուլյանը:
 
Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է 1988 թվականի ազատագրական պայքարի առաջամարտիկներին, բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ազատության իդեալները իրականություն դարձնելու համար:
«Մաղթում եմ կամք ու նորանոր հաջողություններ: Հավերժ փառք ու հիշատակ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքով մեզ մոտեցրել են այս հաղթական օրերին»,- ավելացրել է Ա. Ղուլյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Search