Artsakhpress

Մշակույթ

Հետազոտվել է Արցախի հյուրընկալության ոլորտը. արդյունքներն ընդհանրացվել են

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության և հյուրանոցային և տուրիզմի զարգացման ոլորտի մասնագետ Արփի Ումեդյանի համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 20-ին, Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցային համալիրում ամփոփվել է «Արցախի հյուրընկալության ոլորտի հետազոտություն» խորագրով ծրագիրը:

Հետազոտվել է Արցախի հյուրընկալության ոլորտը. արդյունքներն ընդհանրացվել են

Հետազոտվել  է   Արցախի  հյուրընկալության  ոլորտը. արդյունքներն  ընդհանրացվել  են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել հյուրանոցային և տուրիզմի զարգացման ոլորտի մասնագետ Արփի Ումեդյանը, ով Արցախի հյուրանոցային օբյեկտների ներկայացուցիչներին տեղեկացրել է ծրագրի մասին:

Այնուհետև ներկայացրել է հյուրընկալության ոլորտի առկա խնդիրները և նախանշել դրանց լուծման ճիշտ ուղիները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արփի Ումեդյանը ասել է՝ ուրախալի է, որ ԱՀ զբոսաշրջության վարչությունն անընդհատ հետազոտություններ է իրականացնում հյուրանոցային ոլորտում՝ բարելավելով որակավորման չափանիշները, և եռամսյակը մեկ մտցնում կանոնակարգումներ:

«Մենք միասին վերանայում ենք Արցախում գործող հյուրանոցների որակավորման չափանիշները՝ համակցելով տեղական սպասարկման որակի բարելավմանը: Նպատակ ունենք աջակցելու մասնավորին, որպեսզի ամրապնդվի պետություն-մասնավոր հատվածի աշխատանքը: Հետազոտության արդյունքը տևել է մոտ երկու ամիս. իրականացրել ենք ստուգայցեր հյուրանոցներում և հյուրատներում: Իրականում շատ գոհ եմ արդյունքներից, որովհետև սպասելիքներս այլ էին, իսկ արդյունքները՝ բարձր: Այստեղ միայն մեկ խնդիր կար՝ այն է հյուրանոցային օբյեկտների գների բարձր լինելը, որը կապված է հարկերի և բարձր սպասարկման հետ»,-ավելացրել է Ա. Ումեդյանը:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ ծրագրի նպատակն է ի մի բերել այն բոլոր խնդիրները, որոնք առկա են այս ոլորում:

«Ծրագրում ընդգրկել ենք 3 քաղաքներ՝ Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ: Առաջին փուլի համար նախատեսել ենք մեկ տասնյակ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Ամեն տարի ծրագրին ներգրավելու ենք տարբեր հյուրանոցային տնտեսություններ: Ոլորտում կան խնդիրներ, բայց կան նաև զարգացման հեռանկարներ: Մեր նպատակն է, որպես լիազոր մարմին, մշտապես հետևել, վեր հանել բոլոր խնդիրները և տալ դրանց լուծումները: Մեր ժամանակներում յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար ամենակարևոր խնդիրը բարձր սպասարկումն է: շատ կարևոր է ձեռքի տակ ունենալ ուսումնասիրություններ , որոնք օգնելու են աշխատանքների ճիշտ կազմակերպմանը»,- մասնավորապես ասել է Ա. Գրիգորյանը՝ նշելով, որ ԱՀ-ում կան ավելի քան 90 հյուրանոցային տնտեսություններ, որոնք դասակարգվում են հետևյալ կարգով՝ հյուրանոց, զբոսաշրջային տուն և իջևանատուն:

Ըստ Ա. Գրիգորյանի՝ հետազոտվել են «չորսաստղանի», «երեքաստղանի» հյուրանոցներ, ինչպես նաև ընդգրկել են օբյեկտներ, որոնք որակավորված չեն, բայց հաշվառված են:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search