Փետրվարի 19-ին մահափորձ է կատարվել Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարարի նկատմամբ:
Եմենում պայթեցրել են պաշտպանության նախարարի մեքենան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Եմենի տեղեկատվության նախարարի խորհրդական Մուխթար ար-Ռահբիին:
Ականի վրա մեքենայի պայթյունի հետևանքվ նախարարը չի տուժել, սակայն նրան ուղեկցող անձնակազմից զոհեր և վիրավորներ կան:
«Եմենի պաշտպանության նախարարը փրկվել է մահափորձի ժամանակ ականի վրա մեքենայի պայթելու արդյունքում»,-նշել է ար-Ռահբին:
Մահափորձը տեղի է ունեցել Մաարիբ նահանգից արևմուտք ընկած տարածքում. գրանցվել է 4 զոհ: