Երիտասարդ սկսնակ գործարարների գաղափարներն աննկատ չեն մնում
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 19-ին հանդիպել է «Արցախի երիտֆորում 2019»-ի գործարար լավագույն ծրագրերի մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդների հետ:
Երիտասարդ սկսնակ գործարարների գաղափարներն աննկատ չեն մնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնեցին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պետական նախարարը, ինչպես և խոստացել է, ձեռնարկատիրության ոլորտում առաջին քայլերն իրականացնող երիտասարդներին որպես մեկնարկային կապիտալ արժանացրել է դրամական պարգևի՝ 300000 դրամի չափով: Շուշիի, Մարտակերտի և Մարտունու շրջանների սկսնակ գործարարների ծրագրերը վերաբերում էին մանկական տեքստիլ, ջերմոցային տնտեսություն և բետոնե գունավոր սալերի և ծաղկամանների արտադրություն հիմնելուն: Երիտասարդները ներկայացրել են իրենց ծրագրերն՝ ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը:
Իր հերթին Գրիգորի Մարտիրոսյանը վստահեցրել է, որ երիտասարդների շրջանում գործարարության զարգացման ու նոր գաղափարներ իրագործելու նախաձեռնությունները շարունակական են լինելու և պետությունը շարունակելու է աջակցելերիտասարդ ձեռներեցներին սեփական բիզնեսի ստեղծման ու ընդլայնման գործում:
*****
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի2-ին Մարտակերտի շրջանի Վանքի համայնքում հանդիպում է ունեցել«Արցախի Երիտֆորում-2019»ամենամյա ծրագրի մասնակիցների հետ:
Գրիգորի Մարտիրոսյանն Արցախի համայնքներում երիտասարդների աշխատանքային հնարավորություններն ընդլայնելու,ձեռնարկությունների ստեղծմանը խթանելու նպատակով երիտֆորումի մասնակիցների շրջանում հայտարարել էրգործարար ծրագրերի մրցույթ՝ հաջողված3ծրագրերի համար300հազար դրամ մեկնարկային կապիտալով: