Artsakhpress

Քաղաքական

Գ. Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանը:

Գ. Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Գ. Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի գլխավորած պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից:
Հանդիպանը, որին մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և, ըստ այդմ, գործնական դաշտն ընդլայնելու հնարավորությունները:
 
Երկուստեք կարևորվել է նման ձևաչափով հանդիպումներն ու ոլորտային մասնագետների փոխայցելությունները, ինչը հնարավորություն կընձեռի ապահովելու տեխնոլոգիական, ռազմաարդյունաբերության, ինժեներական կրթության ոլորտներում և ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերում Արցախի երիտասարդների ներկայացվածությունը:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային փոխգործակցությունը նոր հարթություն տեղափոխելու ուղղությամբ՝ որպես առաջին քայլ նշելով խնդիրները գույքագրելու անհրաժեշտությունը:
 
Անդրադարձ է կատարվել կապի հասանելիության և փոստային ծառայությունների ոլորտի զարգացման ծրագրերին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search