Դեսպան Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ, ներառյալ՝ հանդիպումներ տարածաշրջանի տարբեր զրուցակիցների հետ:
Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ՝ հանդիպումներ տարածաշրջանի տարբեր զրուցակիցների հետ. ԵԱՀԿ-ն՝ Կասպրշիկի ու Արցախի «ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ հանդիպման մասին
Այդ հարցերին ի պատասխան, ԵԱՀԿ-ից հայտնել են հետևյալը.«Դեսպան Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ, ներառյալ՝ հանդիպումներ տարածաշրջանի տարբեր զրուցակիցների հետ: Նա իր դիտարկումների վերաբերյալ տեղեկություն է տրամադրում ԵԱՀԿ նախագահությանը և Մինսկի խմբին: Սա և նրա կողմից իրականացվող մնացած գործողություններն ընդունվում և աջակցություն են ստանում: Դեսպան Կասպրշիկը կշարունակի ճանապարհորդել ամբողջ տարածաշրջանում՝ իր մանդատին համապատասխան՝ նպատակ ունենալով աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»: