Artsakhpress

Միջազգային

ՆԱՍԱ-ն պատրաստվում է Վեներայի, Իոյի եւ Տրիտոնի վրա առաքելությունների

ՆԱՍԱ-ում հայտնել են Discovery ծրագրի շրջանակներում չորս նոր նախագծերի մեկնարկի մասին։

ՆԱՍԱ-ն պատրաստվում է Վեներայի, Իոյի եւ Տրիտոնի վրա առաքելությունների

ՆԱՍԱ-ն պատրաստվում է Վեներայի, Իոյի եւ Տրիտոնի վրա առաքելությունների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրանցից երկուսը վերաբերում են Վեներայի հետազոտությանը, իսկ երկուսը նվիրված են հսկա մոլորակների՝ Իոյի (Յուպիտեր) եւ Տրիտոնի (Նեպտուն) արբանյակների ուսումնասիրմանը։
Յուրաքանչյուր նախագիծ 3 միլիոն դոլարի ֆինանսավորում կստանա հաջորդ ինը ամիսների ընթացքում։ Հաջորդ տարի չորսից մեկ կամ երկու նախագիծը կընտրվեն տիեզերական առաքելության տեսքով իրականացման համար, հայտնում է News.am-ը։
Բոլոր նախագծերը կենտրոնացած են Արեւային համակարգի օբյեկտների վրա, որոնք ներկայում չեն հետազոտվում ՆԱՍԱ-ի կողմից։
Չորս նախագծերից երկուսը նվիրված են Վեներային։ DAVINCI+ (Deep Atmosphere Venus Investigation of Noble gases, Chemistry, and Imaging Plus — ազնիվ գազերի եւ քիմիայի խորը մթնոլորտային հետազոտություններ, ինչպես նաեւ պատկերների ստացում) ծրագիրը նախատեսում է Վեներա ուղարկել նոր սերնդի տիեզերական սարք։ Դրա բոլոր գործիքներն ամփոփված կլինեն հատուկ սֆերայի մեջ, որն իրենից կներկայացնի մեկնարկային զոնդ, որը, ընկնելով Վեներայի տաք ու խիտ մթնոլորտ, կվերլուծի մոլորակի օդային թաղանթի բաղադրությունը՝ դրա ամենավերին շերտերից մինչեւ մակերեւույթ։ Գիտնականներն ակնկալում են, որ այդ տեղեկատվությունը հնարավորություն կտա հասկանալ գործընթացները, որոնք հանգեցրել են մթնոլորտի ստեղծմանը, ինչպես նաեւ պարզել վերջապես, թե գոյություն ունեցել են արդյոք երբեւէ Վեներայի վրա ծովեր ու օվկիանոսներ, որոնցում պոտենցիալ կերպով կարող էր կյանք ծնվել։ Զոնդը հագեցած կլինի խցիկով, որը կնկարահանի մեկնարկր ողջ գործընթացը։
Երկրորդ առաքելության շրջանակներում, որը գիտնականներն անվանել են VERITAS (Venus Emissivity, Radio Science, InSAR, Topography, and Spectroscopy — ճառագայթային ունակություն, ռադիոհետազոտություններ, սինթեզացված սարքավորումներով ինտերֆերոմետրիկ ռադար եւ տեղագրություն ու սպեկտրոսկոպիա), ծրագրվում է Վեներայի ուղեծիր ուղարկել մի սարք, որը հագեցած կլինի հզոր ռադիոլոկացիոն սարքերով։ Դրանք թույլ կտան նայել խիտ մթնոլորտի միջով, ուսումնասիրել մոլորակի մակերեւույթը եւ ակտիվ գործընթացների՝ սալերի տեկտոնացման կամ վուլկանացման նշաններ փնտրել։ Արդյունքում ծրագրվում է պարզել, թե ինչպես է զարգացել մոլորակը, եւ ինչով է նրա զարգացումը տարբերվում Արեգակնային համակարգին չափերով ու դիրքով մոտ գտնվող Երկրի երկրաբանական էվոլյուցիայից։ Մակերեւույթի բարձր ցուցանիշները նկարահանող InSAR սարքի օգնությամբ կստեղծվի Վեներայի տեղագրության եռաչափ մոդելը։
Երրորդ առաքելությունը՝ Io Volcanic Observer (IVO)-ն, պետք է մի քանի անգամ շատ մոտենա Յուպիտերի արբանյակ Իոյին։ Հայտնի է, որ Իոն պատված է զանգվածային հրաբուխներով։ IVO առաքելությունը կօգնի պարզել, թե որտեղից է հայտնվում մագման, որը սնում է այդ հրաբուխները, եւ ինչպես են դրանք իրականում ժայթքում։ Իոն տաքանում է Յուպիտերի գրավիտացիայի անընդհատ ազդեցությունից, եւ ավելի հրաբխային ակտիվ մարմին է Արեգակնային համակարգում։ Ընդ որում, ոչինչ հայտնի չէ նրա ընդերքում մագմատիկ օվկիանոսի գոյության մասին։ Յուպիտերի արբանյակի մանրամասն ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ, թե ինչպես են օբյեկտի վրա ազդում հոսքային ուժերը, ինչպես են ձեւավորվում եւ էվոլյուցիա ապրում Երկրին չնմանվող այս քարքարոտ մոլորակային մարմինները։
Վերջին TRIDENT առաքելությունը կուղարկվի Արեգակնային համակարգի ծայրամաս՝ Նեպտունի ամենամեծ արբանյակ Տրիտոնի մոտ, որը, չնայած այն բանին, որ հեռու է գտնվում Արեւից եւ, հետեւաբար, չափազանց սառն է, տարօրինակ ակտիվ է։ Օրինակ, նրա մակերեւույթին գործում են գեյզերներ եւ սառցե հրաբուխներ։ Ծրագրվում, է, որ տիեզերական սարքը կթռչի Նեպտունի կողքով, իսկ Տրիտոնի վրա այն կփնտրի ընդհատակյա օվկիանոս եւ կպարզի այս սառը մոլորակային մարմնի տարօրինակ ակտիվության պատճառը, որի վրա, այնուամենայնիվ, կարող է կյանք լինել։
Գիտնականները ենթադրում են, որ Տրիտոնը նախկինում եղել է Կոյպերի գոտու օբյեկտ՝ Պլուտոնի նման, սակայն շատ է մոտեցել Նեպտունին եւ հայտնվել է նրա գերության մեջ։ Այն ամենը, ինչ գիտենք այդ մոլորակային մարմնի մասին, ստացվել է «Վոյաջեր-2» զոնդից, որն այժմ արդեն գտնվում է միջաստղային տարածքում։ Գիտնականները հուսով են, որ նոր առաքելությունը անգին վկայություններ կհավաքի այդ զարմանալի, Արեից այդքան հեռու մոլորակի մասին, որն ունի իոնոսֆերա, որի մեջ օրգանական ձյուն է տեղում, եւ հնարավոր է, ներքին օվկիանոս։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search