Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում արտոնել են եւս 98 մարդու ձերբակալումը, որոնց կասկածում են FETO-ի հետ կապերի մեջ

Թուրքիայի դատախազության մարմիններն 98 մարդու կալանավորման օրդերներ են տվել, որոնք կասկածվում են «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության« (FETO) հետ կապերի մեջ, որին Անկարան մեղադրում Է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Թուրքիայում արտոնել են եւս 98 մարդու ձերբակալումը, որոնց կասկածում են FETO-ի հետ կապերի մեջ

Թուրքիայում արտոնել են եւս 98 մարդու ձերբակալումը, որոնց կասկածում են FETO-ի հետ կապերի մեջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հայտնել Է Haberturk հեռուստաալիքը, նրանցից 33-ը Թուրքիայի արդարադատության նախարարության գործող աշխատակիցներ են:

Նախարարության աշխատակիցների ձերբակալման գործողությունները միաժամանակ սկսվել են երկրի 15 նահանգներում, այդ թվում՝ Անկարայում: Մինչ այժմ 50 կասկածյալ Է ձերբակալված 71-ից: Կալանագրեր են տրված ոչ միայն գերատեսչության 33 հաստիքային աշխատողների, այլեւ տեխնիկական անձնակազմի, պահակների եւ այլ անձանց համար, որոնք արդարադատության նախարարության հետ աշխատում Էին կապալային պայմանագրով:

Դրան զուգահեռ ձերբակալություններ են տեղի ունեցել եւս 11 նահանգներում այն գործով, որը վարում են Ադանայի նահանգի իշխանությունները: 27 մարդ կասկածվում Է ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու համար քննությունների արդյունքների կեղծման մեջ: Նրանց ձերբակալել են եւ տարել հարցաքննության:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ ու սպաներ պետական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Հիմնական դիմակայությունը ծավալվել Է Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել Է 250 մարդ, չհաշված պուտչիստներին, վիրավորվել Է ավելի քան 2 հազար հոգի: Հեղաշրջման նախապատրաստման մեջ Անկարան մեղադրում Է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա հետ կապված FETO-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search