Artsakhpress

Սփյուռք

Հայ հրուշակագործները Գերմանիայում միջազգային մրցույթում արժանացել են 6 մեդալի

Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում փետրվարի 15-19-ն անցկացվող միջազգային «Intergastra» միջազգային մրցույթի շրջանակում կայացած խոհարարության օլիմպիադայում հայ հրուշակագործներն արժանացել են վեց մեդալի:

Հայ հրուշակագործները Գերմանիայում միջազգային մրցույթում արժանացել են 6 մեդալի

Հայ հրուշակագործները Գերմանիայում միջազգային մրցույթում արժանացել են 6 մեդալի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեկ տաղավարում ներկայացված են հրուշակագործներ Իսկուհի Համբարձումյանի, Մարինե Խալաթյանի, Կարինե Հարությունյանի, Սեդա Մազմանյանի, Մելանյա Սիմոնյանի աշխատանքները: Ընդհանուր թվով ցուցադրված է 7 աշխատանք: Ինչպես Գերմանիայից «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իսկուհի Համբարձումյանը, արդեն արժանացել են 2 ոսկե, մեկ արծաթե և 3 բրոնզե մեդալների:

«Շատ հետաքրքիր աշխատանքներ ենք ներկայացրել շաքարային ծաղիկներից: Մեր աշխատանքները հենց սկզբից ուշադրության արժանացան և ստացան իրենց գնահատականը, ինչ համար շատ ուրախ ենք: Մեր աշխատանքների վերաբերյալ դրական խոսքերի պակաս չի զգացվում»,-ասաց Իսկուհի Համբարձումյանը:

Մրցույթը դեռ շարունակվում է և կտևի մինչև փետրվարի 19-ը:

«Intergastra» միջազգային մրցույթին մասնակցում են հյուրանոցային, ռեստորանային, հրուշակագործության ոլորտի ընկերություններ, մասնագետներ: Այն լավ հարթակ է նոր կապեր հաստատելու, գործընկերներ գտնելու համար:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search