Artsakhpress

Հասարակական

Շուշիի շրջանային ԱԻ բաժնի աշխատակիցներն այծամին ազատել են ճաղավանդակից

Այսօր՝ փոտրվարի 17-ին, արտակարգ իրավիճակների պետական ծառայության Շուշիի շրջանային ԱԻ բաժին ահազանգ է ստացվել, որ Շուշի քաղաքի Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերվել է այծյամ՝ մետաղյա ցանկապատի ճաղերի արանքում արգելափակված:

Շուշիի շրջանային ԱԻ բաժնի աշխատակիցներն այծամին ազատել են ճաղավանդակից

Շուշիի շրջանային  ԱԻ    բաժնի   աշխատակիցներն  այծամին  ազատել են ճաղավանդակից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Սոֆյա Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ահազանգը կատարել են տարածքը հսկող ոստիկանության աշխատակիցները:

«Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի փրկարարները մեկնել են դեպքի վայր, ազատել կենդանուն, որից հետո, ծառայության մշտական տեղակայման վայրում ցուցաբերելով համապատասխան օգնություն, բաց թողել վայրի բնություն»,-ավելացրել է Ս. Հարությունյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Նախորդ օրը մեկուսացված 3 քաղաքացիների մոտ Նոր կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել. ԱՀ ԱՆ

Search