Artsakhpress

Միջազգային

Հնդկաստանի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրել Է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել Է Թուրքիայի դեսպանին՝ նախագահ Թայիփ Էրողանի այն հայտարարությունների կապակցությամբ, որոնք նա արել Է վերջերս Իսլամաբադ կատարած իր այցի ժամանակ:

Հնդկաստանի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրել Է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

Հնդկաստանի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրել Է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այդ մասին հայտնել Է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավիշ Քումարը:
«Հնդկաստանը հանդես Է եկել Թուրքիայի հասցեին վճռական դեմարշով Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի Միութենական տարածքների վերաբերյալ (Թուրքիայի) նախագահ (Ռեջեփ Թայիփ) Էրդողանի դիտողությունների պատճառով, որոնք նա արել Է Իսլամաբադ կատարած այցի ժամանակ: Դրանք խեղաթյուրում են անցյալի իրադարձությունները՝ հայացքը ներկային ուղղելու համար: Հնդկաստանը հանդես Է եկել վճռական դեմարշով Թուրքիայի կառավարության դեմ: Այդ վերջին Էպիզոդն այլ երկրների գործերին Թուրքիայի միջամտության եւս մեկ օրինակն Է»,- ասել Է Քումարը:
Նա նշել Է, որ Դելին մերժում Է «Թուրքիայի բազմակի փորձերն արդարացնելու անդրսահմանային ահաբեկչությունը, որն այդքան բացահայտորեն գործադրում Է Պակիստանը»:
Թուրքիայի նախագահի հայտարարությունների կապակցությամբ Նյու Դելիում դեսպանը կանչվել Է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն: Փետրվարի 14-ին Էրդողանը երկօրյա այցով ժամանել Էր Պակիստան: Ելույթ ունենալով Պակիստանի խորհրդարանի նիստում՝ Թուրքիայի ղեկավարը քաշմիրցիների «պայքարը» համեմատել Է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օտարերկրյա տիրապետության դեմ իր երկրի պայքարի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Նախորդ օրը մեկուսացված 3 քաղաքացիների մոտ Նոր կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել. ԱՀ ԱՆ

Search