Artsakhpress

Սփյուռք

Թեհրանում բացվել է «Իրանահայեր» ցուցահանդեսը

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում բացվել է «Իրանահայեր» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են լուսանկարչական, քանդակագործական և արվեստի այլ տեսակների նմուշներ:

Թեհրանում բացվել է «Իրանահայեր» ցուցահանդեսը

Թեհրանում բացվել է «Իրանահայեր» ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հայտնում է Payvand լրատվականը, ցուցահանդեսն անցկացվում է «Մեհրսուն» պատկերասրահում:
Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են Իրանի հայկական համայնքի արվեստագետների՝ էստամպի, լուսանկարչության և քանդակագործության աշխատանքներ, ինչպես նաև հայ համայնքի ականավոր երաժիշտների և կատարողական արվեստի ներկայացուցիչների կյանքը, ստեղծագործություններն ու նրանց դերակատարումն Իրանի արվեստի զարգացման գործում:
Ուրբաթ օրը ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը, Իրանի երաժշտական թանգարանի տնօրեն Ալի Մորադխանին և Իրանի նկարիչների միության նախագահ Մաջիդ Ռաջաբի-Մեմարը:
Արարողության ժամանակ Արտաշես Թումանյանը նշել է, որ ցուցահանդեսն արտացոլում է Հայաստանի և Իրանի երկու ժողովուրդների միջև հարաբերությունների խորությունը: Իր ելույթում Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը նշել է, որ ցուցահանդեսը ցույց է տալիս Իրանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը և հավելել, որ ցուցահանդեսը երկու ժողովուրդների երկխոսությունն է արվեստի միջոցով:
Ցուցահանդեսում ներկայացված են Էդման Այվազյանի, Զավեն Այվազյանի, Սիմոն Այվազյանի, Ռազմիկ Օհանյանի, Ադիկ Բաղոսյանի, Ալբերտ Բիգջանիի, Լիլիթ Տերյանի, Լորիս Ճգնավորյանի, Գառնիկ Տեր-Հակոբյանի, Սմբատ Տեր Կյուրեղյանի, Էդնա Զինալյանի, Վարհամ Սահակյանի, Սիրակ Մելքոնյանի, Ադենա Միրզախանյանի, Լևոն Հաֆթվանի, Երվանդ Նահապետյանի, Սեդրակ Նազարյանի և այլոց աշխատանքները:
«Իրանահայեր» ցուցահանդեսը կազմակերպվել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան, Իրանի հայկական համայնքի, Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի և «Մանուկյան» թանգարանի համագործակցության արդյունքում:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Նախորդ օրը մեկուսացված 3 քաղաքացիների մոտ Նոր կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել. ԱՀ ԱՆ

Search