Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում շուքով կնշվի գիրք նվիրելու օրը

ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության և «Ապառաժ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ փետրվարի 19-ին՝ ժամը 13:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկայանա գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում:

Ստեփանակերտում շուքով կնշվի գիրք նվիրելու օրը

Ստեփանակերտում շուքով կնշվի գիրք նվիրելու օրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության անդամ Վահագն Խաչատրյանն ասել է, որ միջոցառման ընթացքում մարդիկ հնարավորություն կունենան գիրք նվիրաբերելու «Գրքի բանկին», որտեղ հավաքված ամբողջ գրքերը, որպես նվիրատվություն, փոխանցվելու են Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի դպրոցի գրադարանին:

«Ակնկալում ենք մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունը: Գրքահավաքը կշարունակվի մինչև մարտի 1-ը: Պետք է նշեմ, որ «Գրքի բանկին» նվիրատվություն առաջին անգամ եղել է 2018 թվականին: Այն ժամանակ մոտ 1800 կտոր գիրք նվիրել ենք Քաշաթաղի շրջանի Քաշունիք գյուղի դպրոցի գրադարանին: Ինչ վերաբերում է այս տարի Աղավնո գյուղի դպրոցին նվիրատվությանը, ապա նշեմ, որ ընտրվում են բացառապես վերաբնակեցված շրջանները: Բոլոր դպրոցներն էլ քիչ թե շատ ապահովված են գրքերով, բայց մենք շեշտը դնում ենք ժամանակակից գրականությամբ այդ գրադարանները համալրելու վրա: Ծրագրով նախատեսված է նաև նոր հրապարակված գրքերի ձեռքբերում, և, խորհրդակցելով դպրոցի տնօրենի հետ, ըստ անհրաժեշտության նոր տպագրված գրքեր էլ ենք գնելու»,- մանրամասնել է Վ. Խաչատրյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search