Փետրվարի 17-ի՝ ժամը 12:15-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատար մեքենաների համար, դժվարանցանելի՝ մարդատարների:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը։
Նրա խեսքով՝ լրիվությամբ փակ է Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը:
ԱԻՊԾ-ն բոլոր վարորդներին խորհուրդ է տալիս մեքենաները վարել միայն ձմեռային անվադողերով և անվաշղթաներով։