Artsakhpress

Մշակույթ

«Եվրատեսիլ-2020»-ի հայաստանյան մասնակիցը Աթենա Մանուկյանն է

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ «Chains On You» երգով:

«Եվրատեսիլ-2020»-ի հայաստանյան մասնակիցը Աթենա Մանուկյանն է

«Եվրատեսիլ-2020»-ի հայաստանյան մասնակիցը Աթենա Մանուկյանն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը, հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) լիիրավ անդամ, որոշում էր կայացրել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն անցկացնել և հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացողներին ներկայացնել իրենց երգերը։

Ամիսներ շարունակ տևած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացել էր մասնակցության 53 վավեր հայտ (հայտարարված վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվել):

Դիտարկելով բոլոր հայտերը, ժյուրին առանձնացրել էր 12 լավագույն մասնակիցներին: Ընդ որում, հայտերը դիտարկելիս հաշվի էին առնվել մրցույթի կանոնակարգով սահմանված չափանիշները. ներկայացված հայտի համապատասխանությունը մրցույթի կանոններին և ժամկետներին, երգի համապատասխանությունը մրցույթի ձևաչափին, ժանրային և կերպարային բազմազանությունը։

Հայտերը դիտարկող ժյուրիի կազմում են եղել՝ Նաիրա Գուրջինյանը, Անիտա Հախվերդյանը, Լիլիա Նիկոյանը, Ռուբեն Բաբայանը Վարդան Հակոբյանը, Տիգրան Դանիելյանը, Դավիթ Ծերունյանը, Կարեն Թաթարյանը և Անուշ Տեր-Ղուկասյանը։

«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի հաղթողը որոշվեց հետևյալ սկզբունքով՝ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, որի կազմում են ոլորտի առաջատար մասնագետները՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից երկրներից (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%), հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում (ձայների 33.3%)։

Արտասահմանյան ժյուրիի քվեարկության արդյունքում նա վաստակեց  60 միավոր, հայաստանյան ժյուրիի քվեարկության արդյունքում՝ 58, իսկ sms քվերկաության արդյունքում 50 միավոր: Աթենա Մանուկյանն ընդհանուր վաստակեց 168 միավոր։ 

«Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցում էին TOKIONINE-ը, Էռնա Թամազյանը, Միրիամ Բաղդասարյանը, Ակոբը, Կարինա EVN-ն, Վլադիմիր Արզումանյանը, Հայկ Music-ը, Արթուր Ալեքը, Գաբրիել Ջիգը, EVA Rida-ն, Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները:

«Եվրատեսիլ 2020»-ը  տեղի  կունենա Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:

 


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search