Artsakhpress

Մշակույթ

Կոմիտասի գործունեությանը վերաբերող արևմտահայ մամուլի բազմաթիվ անդրադարձներ զետեղվել են մեկ գրքում

«Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետի մասին» աշխատության մեջ մեկտեղված են Կոմիտասի՝ Պոլսում և հարակից գավառներում, ինչպես նաև Եգիպտոսում ծավալած գործունեության առաջին շրջանի մասին արևմտահայ օրաթերթերի և պարբերաթերթերի արձագանքները:

Կոմիտասի գործունեությանը վերաբերող արևմտահայ մամուլի բազմաթիվ անդրադարձներ զետեղվել են մեկ գրքում

Կոմիտասի գործունեությանը վերաբերող արևմտահայ մամուլի բազմաթիվ անդրադարձներ զետեղվել են մեկ գրքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գրքի շնորհանդեսը, որը կազմել է ֆրանսահայ երաժշտագետ Արմինե Գրիգորյանը, խմբագրել` Գուրգեն Գասպարյանը, տեղի ունեցավ փետրվարի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
«Մամուլի տվյալները կարելի է երկու մասի բաժանել՝ լրատվական և հեղինակային հոդվածներ: Լրատվականը բնականաբար այն մասին է, թե երբ Կոմիտասը ժամանեց,  այս կամ այն երկիր, երբ մեկնեց, դասախոսությունների մասին ծանուցումներն են, զեկույցները: Եթե խոսենք հեղինակային հոդվածների մասին, ապա անհրաժեշտ է նշել, որ արձակագիր Տիգրան Կամսարականը գրել է մի հոդված, որը հրատարակվել է չորս անգամ: Մի խոսքով՝ հոյակապ գրություններ կան»,-ներկայացրեց Գրիգորյանը:
Նա պատմեց, որ Կոմիտասի՝ Պոլսում կայանալիք առաջին համերգի ժամանակ պատրիարքարանից հրահանգ է եկել, որ առաջին բաժինը, որում պետք է եկեղեցական երաժշտություն հնչեր, չպետք է կատարվի, որովհետև չասված և չտեսնված երևույթ էր եկեղեցական երգերն ու շարականները աշխարհիկ բեմում ներկայացնելը: «Բազմաթիվ վեճեր են սկսվել, դեմ ու կողմ կարծիքներ են հնչել, տարբեր մեկնաբանություններ են եղել թեմայի շուրջ: Այդ ամենը մամուլում ներկայացված է: Կյանքը կենդանանում է, երբ ուսումնասիրվում են մամուլի հրատարակությունները: Շատ  բան է բացահայտվում, և ժամանակաշրջանը շոշափելի է դառնում»,-ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով աղբյուրներին՝ նա շեշտեց, որ թուրքական արխիվներում գրեթե ինֆորմացիա չկա, անգամ որևէ մամուլի արձագանք, թարգմանություն չկա: «Երբ Կոմիտասը գնում է Եգիպտոս, տեղի մամուլի արձագանքները՝ արաբերեն թերթերի գրությունները, մեծամասամբ թարգմանվել են, իսկ Պոլսի և  Իզմիրի թուրքական մամուլից՝ ոչ մի թարգմանություն: Այդ առումով շատ աշխատանք կա անելու, քանի որ մենք պետք է իմանանք, թե նրանք ինչ էին մտածում, ինչ էին զգում: Իհարկե,  Կոմիտասը երկրպագուներ ունեցել է, օրինակ՝ իշխան Մեջիդը, որը նկարիչ էր, արվեստագետ, սքանչացած էր Կոմիտասով և բազմիցս նրան հրավիրել է իր պալատ, բայց դա բավարար չէ, պետք է մամուլի կարծիքն իմանալ»,-ընդգծեց Արմինե Գրիգորյանը:
Նա խոստովանեց, որ գիրքը կազմելը բավականին բարդ էր, քանի որ երկար ժամանակ է պահանջվել ծանոթագրությունների համար:
«Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետի մասին»  գիրքը լույս է տեսել «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search