Artsakhpress

Միջազգային

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Կասպից ծովը որոշ հատվածներում փոխել է գույնը՝ ստանալով կարմիր երանգ:

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է mk.ru-ն, ծովի ջրի գունափոխման պատճառը ջրիմուռներն են:

Նշվում է, որ առափնյա հատվածում ջրի կարմրելու փաստն անհանգստացրել է ղազախական Ակտաու քաղաքի  բնակիչներին:

«Այս տարին անոմալ տաք էր, և տարբեր տեսակի ջրիմուռների զարգացման դինամիկան սովորականի պես չէ: Ձմռանն առանձնակի ակտիվությամբ են զարգանում դիատոմային ջրիմուռները, որոնք կարմրավուն երանգ ունեն»,- նշել է Կասպից ծովի խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Կուրապովը:

Մասնագետը նշել է, որ ջրի կարմրելու փաստը վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի համար: Նա հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կասպից ծովի ջուրը կարմրում է:
 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search