Artsakhpress

Տնտեսական

Բնակարանաշինության ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների գումարը 2020 թ.-ին կկազմի ավելի քան 2 միլիարդ դրամ

Բնակարանաշինության և բնակպայմանների բարելավման ուղղությամբ ԱՀ պետբյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքներից բացի «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Պաշտպանության բանակի, Արցախի ներդրումային հիմնադրամի և այլ մասնավոր ներդրումների հաշվին ընթացիկ տարում ևս կիրականացվեն բնակարանների և բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներ:

Բնակարանաշինության ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների գումարը 2020 թ.-ին կկազմի ավելի քան 2 միլիարդ դրամ

Բնակարանաշինության ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների գումարը 2020 թ.-ին կկազմի ավելի քան 2 միլիարդ դրամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը: Նրա խոսքով՝ բնակարանաշինության ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների գումարը 2020 թվականի համար կազմում է 2 միլիարդ 250 միլիոն 471 հազար դրամ, որը կուղղվի փոխանցվող և վերանորոգվող օբյեկտների ավարտմանը, ինչպես նաև նոր օբյեկտների սկսմանը:

«Կապիտալ ներդրումների ծրագրով ընթացիկ տարում շարունակվելու են 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին նոր բնակելի տներ հատկացնելու աշխատանքները: Արցախում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների շրջանակում 2020 թվականին ավարտին կհասցվի 28 բնակարան ևս 19-ի շինարարությունը կսկսվի: 2 ընտանիքի կտրամադրվի փոխհատուցում, 11 ընտանիքի համար կգնվի նոր տուն: Զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների կառուցում և վերանորոգում ծրագրով ավարտին կհասցվի 5-ը, կկառուցվի 1 բնակարան: Վերանորգման դիմաց 11 ընտանիքի կհատկացվի փոխհատուցում, կգնվի 4-ը»,-նշել է Հ.Թադևոսյանը:

Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակելի տների կառուցում և վերանորոգում ծրագրով այս տարի շահագործման կհանձնվի 12 բնակարան, 8 ընտանիքի փոխհատուցում կտրամադրվի, իսկ 7-ի համար կգնվի նորը: Ի դեպ, բնակարանաշինության վերակառուցում–վերանորոգում ծրագրով` այս տարի կմեկնարկի Ստեփանակերտի Ալեք Մանուկյան փողոցի N 120 հասցեում գտնվող նախկին հանրակացարանի 50 բնակարանոց բնակելի շենքի մոնտաժման և վերակառուցման աշխատանքները: Տիգրան Մեծ փողոցի 1-ին փակուղու N 8 բազմաբնակարան շենքում էլ նախատեսվում են կատարել ուժեղացման աշխատանքներ:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search