Artsakhpress

Տնտեսական

Տնտեսական հրաշք. ինչպես Հայաստանն առաջ անցավ Ռուսաստանից. Gazeta.ru-ի անդրադարձը

 Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն ամփոփել են իրենց տնտեսությունների նախնական արդյունքները: Եվրասիական ամբողջ հնգյակը՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը, աճ Է արձանագրել, բայց ՀՆԱ-ի աճի տարբերությունը ցնցող Է՝ գրեթե յոթ անգամ:

Տնտեսական հրաշք. ինչպես Հայաստանն առաջ անցավ Ռուսաստանից. Gazeta.ru-ի անդրադարձը

Տնտեսական հրաշք. ինչպես Հայաստանն առաջ անցավ Ռուսաստանից. Gazeta.ru-ի անդրադարձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մասին գրում Է Gazeta.ru-ն:
Անվիճելի առաջատարը Հայաստանն Է: 2019 թվականին առաջինն ինն ամսվա արդյունքներով Հայաստանի տնտեսության աճն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել Է 7,5 տոկոս:
Ռուսաստանի տնտեսությունը 2019 թվականին աճել Է ընդամենը 1,3 տոկոսով, Բելառուսինը՝ միայն 1,2 տոկոսով: Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամբողջ տարվա համար 7,9 տոկոս աճ Է կանխատեսել: Սա ամենածանրակշիռ արդյունքն Է ոչ միայն եվրասիական գործընկերների շրջանում: Հայաստանը կարող Է լավագույնը դառնալ սեւծովյան տարածաշրջանում, որը ներառում Է Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Ուկրաինան եւ այլ երկրներ:
Ինչպես նշում Է Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի նախագահ Դմիտրի Պանկինը, այն դրական քայլերը, որոնք այժմ արվում են Հայաստանում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնեսի համար խաղի հասկանալի պայմանների ստեղծումը, թափանցիկ բանկային համակարգը. այս ամենը դրականորեն Է ազդում ներդրողների պլանների վրա:
Նա կանխատեսում Է, որ Հայաստանի տնտեսության զարգացման վրա դրականորեն կազդի բյուջեում ենթակառուցվածքի զարգացման համար պետության կապիտալ ծախսերի բաժինը ՀՆԱ-ի 2,8 տոկոսից մինչեւ 5 տոկոս բարձրացնելու մտադրությունը: Ինչպես գրում Է լրատվամիջոցը, բեկումն ապահովվել Է տնտեսությունը ստվերից դուրս բերելու եւ ազատականացնելու իշխանությունների եւ հասարակության ցանկությամբ:
Հայաստանի նոր խորհրդարանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստեղծել են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եւ իրական հսկողություն կազմակերպել պաշտոնյաների եկամուտների ու ծախսերի նկատմամբ: 346 կոռուպցիոն սխեմայի բացահայտման արդյունքում բյուջե Է վերադարձվել 105 մլն դոլար՝ յոթ անգամ ավելի, քան այդ ճանապարհով վերադարձվում Էր վերջին 11 տարվա ընթացքում: Երկրում իշխանափոխությունից հետո ստվերային տնտեսության կրճատման միտում Է դիտվում, թեեւ այն դեռեւս զգալի Է մնում՝ մոտավորապես 20 տոկոս: Ստվերից եկամուտների դուրս գալու հաշվին անցյալ տարի հարկային մուտքերը 2017 թվականի համեմատությամբ աճել են 43,6 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ 20 տոկոսով:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ

Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search