Artsakhpress

Սփյուռք

Քեզ հետ ենք, Չինաստան. հայկական համայնքը չինացիներին աջակցության տեսանյութ է հրապարակել

Չինաստանի հայկական համայնքը կորոնավիրուսի դեմ պայքարող չինացիներին աջակցության տեսանյութ է տարածել համացանցում:

Քեզ հետ ենք, Չինաստան. հայկական համայնքը չինացիներին աջակցության տեսանյութ է հրապարակել

Քեզ հետ ենք, Չինաստան. հայկական համայնքը չինացիներին աջակցության տեսանյութ է հրապարակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլովակում Չինաստանի տարբեր ծայրերում և Հայաստանում ապրող հայերը շեշտում են, որ սիրում են Չինաստանը, վստահ են, որ երկիրն ու ժողովուրդը կարող են հաղթահարել կորոնավիրուսը։ Նրանք օգտագործում են «Jia You» արտահայտությունը, որն իր մեջ սատար կանգնելու ուղերձ է պարունակում։ 
Տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում է հրապարակել Հոնկոնգի FinTech ասոցիացիայի նախագահ Հենրի Արսլանյանը: 
Նա գրառում է կատարել՝ ասելով, որ հպարտանում է Չինաստանի հայկական համայնքով կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանին աջակցելու նպատակով  #China հուզիչ հոլովակը պատրաստելու համար: 
Տեսանյութում ելույթ է ունենում  նաև Արսլանյանը: «Սիրելի չինացի ընկերներ, հուսամ՝ դուք գիտեք, որ այս ծանր ժամանակներում մեր հայկական համայնքը և ամբողջ աշխարհի հայերը միշտ ձեզ հետ կլինեն, կօգնեն ու կսատարեն ձեզ»,-ասում է նա:
Չինաստանը մի քանի շաբաթ պայքարում է կորոնավիրուսի դեմ, որը տարածում է գտել ոչ միայն Չինաստանում, այլև աշխարհի այլ երկրներում՝ խլելով մարդկային կյանքեր:
Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի զոհերի թիվը մեկ օրում ավելացել Է 108-ով, ընդհանուր առմամբ մահացել Է 1 016 մարդ, գրեթե 4 հազար հոգի ապաքինվել Է: Փետրվարի 11-ի դրությամբ երկրում վարակման դեպքերի թիվը հասել Է 42 հազար 638-ի։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search