Artsakhpress

Հարցազրույց

Արտակ Բեգլարյան. Բանակցություններն ընթանում են իմ միջնորդությամբ, երբեմն որոշակի դժվարություններով, բայց առաջընթացն ակնհայտ է

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է հայտարարել՝ Քարվաճառում ՀԷԿ-երի կառուցման դեմ: Այսօր լրանում է հացադուլի 12-րդ օրը:

Արտակ Բեգլարյան. Բանակցություններն ընթանում են իմ միջնորդությամբ, երբեմն որոշակի դժվարություններով, բայց առաջընթացն ակնհայտ է

Արտակ Բեգլարյան. Բանակցություններն ընթանում են իմ միջնորդությամբ, երբեմն որոշակի դժվարություններով, բայց առաջընթացն ակնհայտ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս հարցի շուրջ ArmDaily.am-ին զրուցել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:
- Պարոն Բեգլարյան, հունվարի 31-ին հանդիպեցիք Ալեքսանդր Քանանյանի հետ. Որ՞ն էր ձեր հանդիպման առանցքային նպատակը:
- Հանդիպման հիմնական նպատակն էր տեղում հասկանալ նրա առողջական վիճակը և քննարկել կառավարության հետ երկխոսության ընթացքն ու առաջ գնալու քայլերը: Ինձ համար այս պահին կարևորն այն է, որ Քանանյանի ու կառավարության միջև փոխհամաձայնությունը կայանա, և Քանանյանը դադարեցնի հացադուլը, ինչը կվերացնի նրա առողջության ու կյանքի հանդեպ եղած վտանգները:
- Ինչպիս՞ին էր նրա ինքնազգացողությունը Ձեր հանդիպման պահին և ինչպե՞ս է գնահատվում նրա առողջական վիճակը:
- Ընդհանուր առմամբ, ինքնազգացողությունը վատ չէր, սակայն ուներ որոշակի թուլություն և արյան ճնշման հետ կապված խնդիրներ: Բժիշկը օրը երկու անգամ զննում է նրան, և առողջության կտրուկ վատթարացում դեռևս չի արձանագրել, բարեբախտաբար:
- Որոն՞ք են լինելու նրա հետագա քայլերը:
-Այս պահին մի քանի հարց է մնացել համաձայնեցնել կառավարության և Քանանյանի միջև, որոնք վերաբերում են գլխավորապես ձևավորվող հանձնաժողովին: Նա սպասում է տվյալ հարցերի հստակեցմանը, որից հետո խոստացել է դադարեցնել հացադուլը:
- Արցախի կառավարությունը ընդառաջ քայլ կատարե՞լ է՝ Քանանյանի ՀԷԿ-երի կառուցման դեմ պայքարի դադարեցման ուղղությամբ:
- Այո, կառավարությունն ընդառաջ քայլեր կատարել է բանակցությունների մեկնարկից սկսած: Մասնավորապես, հացադուլի երկրորդ օրը դադարել են շինարարական աշխատանքները, հետո կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հանձնաժողով ձևավորելու և դրա այնպիսի կազմ ու կառուցվածք ընտրելու, որն ընդունելի կլինի նաև Քանանյանի համար: Բացի դրանից, կառավարության կողմից բանավոր հավաստիացում է եղել, որ աշխատանքները չեն վերսկսի, քանի դեռ հանձնաժողովը վերջնական եզրակացություն չի ներկայացրել ուսումնասիրություննե­­րի արդյունքում: Այս բոլոր կետերը Քանանյանի պահանջների մեջ մտնում էին: Տեղեկացնեմ նաև, որ Քանանյանը ևս որոշ նախնական պահանջների մասով դիրքորոշման մեղմացման է գնացել:
- Բանակցությունների ընթացքում որևէ խոչընդոտ կամ դժվարություն առաջացե՞լ է:
- Բանակցություններն ընթանում են իմ միջնորդությամբ, երբեմն որոշակի դժվարություններով, բայց առաջընթացն ակնհայտ է:

Դժվարությունները վերաբերում են կողմնակի հարցերին, առավելապես՝ տեղեկատվական բնույթի, որոնք բացասականորեն են անդրադառնում բանակցությունների ընթացքի վրա: Որոշ դժվարություններ կան նաև հանձնաժողովի աշխատանքներին վերաբերող մանրամասների համաձայնեցման առումով. ինչպես ասում են, սատանան մանրուքներում է:
- Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:
- Ստեղծված իրավիճակի կարճաժամկետ հանգուցալուծումն այն է, որ կառավարության և Քանանյանի միջև փոխհամաձայնությունը կայանա, Քանանյանը դադարեցնի հացադուլը, և փոխադարձաբար վստահություն վայելող հանձնաժողովը սկսի ուսումնասիրությունը:¬ Իսկ ավելի երկարաժամկետ հանգուցալուծումը ենթադրում է մասնագիտական ուսումնասիրություննե¬րի արդյունքների հիման վրա պետական քաղաքականության և պետական ու հանրային վերահսկողության արդյունավետության այնչափ բարձրացում, որի արդյունքում ՀԷԿ-երի կառուցման ու շահագործման բնապահպանական ու հարակից ռիսկերը կդառնան ընդունելի ու կառավարելի հասարակության և հատկապես տվյալ համայնքների բնակիչների համար:
Իզաբելլա Սուլթանյան

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search