Artsakhpress

Տնտեսական

2019 թ-ին պետբյուջեից շինարարությանը հատկացվել է 23 մլրդ 835 մլն 819 հազար ՀՀ դրամ. Կարեն Շահրամանյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

ԱՀ քաղաքաշինության նախարարությունը, ԱՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում 2019 թվականին իրականացրել է գործունեություն՝ ելնելով բնագավառի հեռանկարային, սոցիալ-տնտեսական զարգացման և դրանցից բխող աշխատանքային ծրագրով ամրագրված հիմնախնդիրներից:

2019 թ-ին պետբյուջեից շինարարությանը հատկացվել է 23 մլրդ 835 մլն 819 հազար ՀՀ դրամ. Կարեն Շահրամանյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

2019  թ-ին  պետբյուջեից   շինարարությանը  հատկացվել է  23 մլրդ  835  մլն  819  հազար  ՀՀ դրամ.  Կարեն  Շահրամանյանը    հանդես  է  եկել    մամուլի  ասուլիսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի    թղթակցի    հաղորդմամբ՝         այս  մասին     այսօր  կայացած     մամուլի  ասուլիսի   ժամանակ   ասել  է  ԱՀ  քաղաքաշինության     նախարար       Կարեն  Շահրամանյանը:
 
Նա    ներկայացրել  է   2019 թվականի շինարարության ոլորտի գործունեության և գերակա խնդիրների իրականացման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերից բխող և ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ հաշվետվությունը: 
«ԱՀ պետական բյուջեում 2019  թվականին   կապիտալ ներդրումների պետական պատվերի սկզբնական ծավալը նախատեսված էր 17  մլրդ  911  մլն  ՀՀ դրամ, որը  դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմել է  22  մլրդ  710  մլն  755 հազար  ՀՀ դրամ՝  այսինքն լրացուցիչ նախատեսվել է 4  մլրդ  798,  մլն  955 հազար    դրամ:  Բացի   նշվածից, ԱՀ կառավարության պահուստային ֆոնդից  կապիտալ շինարարության ծրագրին հատկացվել է ևս  702 մլն  951  հազար  դրամ, գույքի գնման ծախսերով`  155  մլն  750 հազար  դրամ, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ծրագրով` 249 մլն  765   հազար  դրամ,  այլ պարտավորությունների հատուցման ենթակա ծախսերով`  16,6  մլն դրամ:  Ընդհանուր առմաբ 2019  թ-ին  ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կապիտալ շինարարության համար հատկացվել է  23 մլրդ  835  մլն  819  հազար  ՀՀ դրամ, որի կատարողականը  կազմում է  23  մլրդ   631 մլն  դրամ  կամ   99,1%-ը, որից 3233,3 մլն դրամը  գանձվել է պետական բյուջե որպես հարկ։  Բացի պետական բյուջեից, ԱՀ կառավարության արտաբյուջետային միջոցների հաշվին ևս իրականացվել են  889,445 մլն  դրամի  շինմոնտաժային աշխատանքներ»,-մասնավորապես   ասել է    նախարարը:
Նա   ավելացրել է, որ  շինարարության ոլորտի բաժնեմասը երկրի տնտեսության համախառն ներքին արդյունքում կազմում  է  շուրջ  6,9 %-ը, իսկ պետական բյուջեի` մոտ  21,3 %-ը:
Ասուլիսի    վերջում   ԱՀ  քաղաքաշինության  նախարար  Կարեն  Շահրամանյանը  պատասխանել է  լրագրողների  հարցերին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search