Տիգրան Սարգսյանը կոչ Է արել ԵԱՏՄ-ի երկրներին համատեղ հասնել թվային ինքնիշխանության
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այն կարծիքին Է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին հարկավոր Է համատեղ լուծել թվային ինքնիշխանության եւ տվյալների պաշտպանության ապահովման հարցերը:
Տիգրան Սարգսյանը կոչ Է արել ԵԱՏՄ-ի երկրներին համատեղ հասնել թվային ինքնիշխանության
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալմաթիում ելույթ ունենալով միջազգային թվային համաժողովում, նա բերել Է Եվրամիության օրինակը, որտեղ նորմատիվային փաստաթուղթ Է ընդունված տվյալների պաշտպանության մասին, ոի համաձայն ԵՄ-ի տարածքում կարող են աշխատել միայն այն կայքերն ու պլատֆորմները, որոնք պաշտպանում են միության քաղաքացիների անձնական տվյալները:
«Ինչպե՞ս ենք մենք պաշտպանելու տվյալների մեր բազաները: Արդյոք մենք չենք վերածվի սոսկ այն ծառայությունների սպառողների, որոնք մեզ տրամադրում են անդրազգային կորպորացիաները: Այսօրվա դրութամբ իրադրությունը հենց այդպիսին Է»,- նշել Է նա:
Սարգսյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-ի երկրները պետք Է ստեղծեն սեփական Էկոհամակարգը եւ համատեղ կառավարեն թվային տրանսֆորմացիան:
«Մենք չպետք Է ձգտենք նրան, որ պատճենենք այն, ինչ արել են Alibaba-ի կամ Amazon-ի տիպի անդրազգային ընկերությունները, որովհետեւ ակներեւ Է, որ մենք մրցունակ չենք, բայց մենք պետք Է մշակենք մեր սեփական համակարգը… Մեր երկրներից ոչ մեկն առանձին չի կարող իրացնել իր թվային ինքնիշխանությունը: Միակ շանսը դա եվրասիական նախագիծ դարձնելն Է»,- եզրափակել Է Տիգրան Սարգսյանը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հունվարի 31-ին կլքի պաշտոնը, սակայն կպահպանի բարձր մակարդակի միջազգային պաշտոնյայի կարգավիճակը՝ ղեկավարելով Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը։ Հիմնադրամի նպատակն է աջակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ու Տաջիկստանի Հանրապետության տնտեսությունների թվայնացման գործընթացներին։ Այդ երկրները Եվրասիական զարգացման բանկի անդամ են, որը կոչված է նպաստելու նրանց տնտեսական աճին ու նրանց միջև առևտրա-տնտեսական կապերի ընդլայնմանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-: