Artsakhpress

Միջազգային

Եղիսաբեթ 2-րդ թագուհին դարձել է աշխարհի հինգերորդ ամենաերկար գահակալած միապետը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը դարձել է աշխարհի հինգերորդ ամենաերկար գահակալող միապետը:

Եղիսաբեթ 2-րդ թագուհին դարձել է աշխարհի հինգերորդ ամենաերկար գահակալած միապետը

Եղիսաբեթ 2-րդ թագուհին դարձել է աշխարհի հինգերորդ ամենաերկար գահակալած միապետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայտնում է Tert.am-ը:
Վերջինս առաջ է անցել 19-րդ դարում Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ից` գերազանցելով վերջինիս 67 տարի 355 օր կառավարման ժամկետը:
Թագուհին նաև 2015 թվականի սեպտեմբերին պաշտոնապես դարձել է բրիտանական ամենաերկար գահընկալած միապետը` գերազանցելով Վիկտորիա թագուհուն:
Այս մասին Twitter սոցիալական կայքի իր էջում առաջին անգամ տեղեկացրել է քաղագիտության, փիլիսոփայության և քաղաքական աստվածաբանության դասախոս Ադրիան Հիլթոնը` նշելով, որ 1952 թվականի փետրվարի 6-ին պաշտոնապես գահակալությունը սկսած թագուհին այժմ գտնվում է աշխարհի ամենաերկար գահակալած միապետերի ցուցակի հինգերորդ հորիզոնականում:
Վերջինիս կողմից հրապարակած ցուցակում երևում է, որ թագուհուն հաջորդում է Ք'ինիչ Ջանաաբ Պակալ I-ն, որը համարվել է 7-րդ դարի Մայաների ամենահայտնի ղեկավարներից մեկը, այնուհետև գալիս են Լիխտենշտայնի առաջնորդ Յոհան II-ը և 1946-2016 թվականներին Թաիլանդի ղեկավար Բհումիբոլ Ադելյադետը:
Ցուցակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում 72 տարի և 110 օր գահակալած Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -67-:
Լյուդովիկոս XIV
Louis XIV.jpg
Բհումիբոլ Ադելյադետ
Картинки по запросу Բհումիբոլ Ադելյադետ
Յոհան  II
Johann II v Liechtenstein.jpg
 Քինիչ Ջանաաբ Պակալ I
Картинки по запросу K'inich Janaab Pakal
Եղիսաբեթ II
The Queen (pictured in Sandringham on Sunday) has reached a new special milestone this week, after becoming the world's fifth longest reigning monarch  Ֆրանց Յոզեֆ I
Emperor Francis Joseph.jpg

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search