Artsakhpress

Ռազմական

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորներն ստուգարք են հանձնում մարտական պատրաստությունից

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները լեռներում ձեռնամուխ են եղել հրաձգային զենքից ու մարտական մեքենաներից հրաձգության ստուգարքներ հանձնելուն:

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորներն ստուգարք են հանձնում մարտական պատրաստությունից

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորներն ստուգարք են հանձնում մարտական պատրաստությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարաններում զինծառայողները առաջադրանքներ են կատարում հաստիքային զենքով, այդ թվում՝ ՌՊԳ-7 հակատանկային նռնականետներով, ԱԿ-74 ինքնաձիգներով, զրահափոխադրիչների (ԲՏՌ-80), հետեւակի մարտական մեքենաների (ԲՄՊ-2) եւ Տ-72Բ տանկերի գնդացիրներով ու թնդանոթներով, 120-միլիմետրանոց ականանետներով եւ 122-միլիմետրանոց Դ-30 հրետանային հաուբիցներով, համազարկային կրակի համակարգերով եւ զենիթահրթիռային համալիրներով:
Հրաձգությունը կատարվում Է տարբեր դիրքերից, անհատական կարգով, ջոկերի ու դասակների կազմում, օրվա ցերեկային ու գիշերային ժամերին՝ գիշերային տեսունակության սարքերի օգտագործմամբ:
Որպես թիրախներ են ծառայում պայմանական հակառակորդի հրամանատարական կետերը նմանակող անշարժ ու շարժակական նշանակետերը, ուղղաթիռները, թեթեւզրահավոր տեխնիկան եւ կենդանի ուժը: Ստուգարքային վարժություններում ներգրավված Է մոտավորապես 2 հազար զինծառայող եւ գործի Է դրված ավելի քան 500 միավոր ռազմական ավտոմոբիլային ու զրահատանկային տեխնիկա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search