Artsakhpress

Տնտեսական

Ինչ աշխատանքներ են իրականացվելու 2020 թվականին. պարզաբանում է ֆինանսների նախարարը

2020 թվականին ԱՀ ֆինանսների նախարարության կողմից կշարունակվեն աշխատանքները մի շարք ուղղություններով:

Ինչ աշխատանքներ են իրականացվելու 2020 թվականին. պարզաբանում է ֆինանսների նախարարը

Ինչ   աշխատանքներ    են  իրականացվելու  2020  թվականին.  պարզաբանում  է   ֆինանսների  նախարարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    այս  մասին    այսօր  կայացած       մամուլի  ասուլիսին  ասել  է  ԱՀ  ֆինանսների  նախարար   Արթուր  Հարությունյանը:
 
Նա    մանրամասնել  է, որ   ավարտին կհասցվի Արցախի Հանրապետության հարկային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները, որի ընդունմամբ կայուն և կանխատեսելի միջավայր կապահովվի ինչպես գործարարների, այնպես էլ հարկային համակարգի համար:
 
«Կշարունակվեն աշխատանքները հարկային հսկողության մեխանիզմների կատարելագործման, դրանց արդյունավետության բարձրացման և թիրախավորված հսկողություն իրականացնելու ուղղությամբ: Այդ թվում՝   կիրականացվեն հսկողական աշխատանքներ` ուղղված առանց հաշվարկային փաստաթղթերի իրականացվող գործարքների, հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտումների, չձևակերպված վարձու աշխատողների և աշխատավարձերի թերհայտարարագրումների դեպքերի բացահայտմանը: Կձեռնարկվեն միջոցառումներ ապառքների մարման ուղղությամբ, այդ թվում` նոր ապառքների առաջացումը թույլ չտալու համար:  Կկատարելագործվեն հարկային մարմնում իրականացվող վերլուծությունները` ընդլայնելով վերլուծությունների շրջանակները և ապահովելով դրանց առավելագույն ավտոմատացումը: Կշարունակվեն էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործման ու արդիականացման աշխատանքները` ուղղված հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի շրջանակի ընդլայնմանը,  հարկային հաշիվների դուրսգրման համակարգի կատարելագործմանը, հարկ վճարողների պարտավորությունների հաշվառման ավտոմատացված համակարգի կարողությունների զարգացմանը, այդ թվում` հարկ վճարողների համար հարկային պարտավորությունների օն  լայն  դիտման հնարավորության ստեղծմանը, հարկերի վճարման էլեկտրոնային համակարգի գործարկմանը: Աշխատանքներ կտարվեն հարկ վճարողների հետ համագործակցության բնագավառում շարունակական առաջընթացի ապահովման, հասարակությանը հարկային վարչարարության կազմակերպման գործընթացներում ներգրավման և հարկ վճարողների իրազեկումից դեպի կրթմանն անցնելու ուղղություններով, ինչը կնպաստի հարկ վճարողների շրջանում հարկերի ինքնուրույն հաշվարկման և վճարման մշակույթի ամրապնդմանը»,-մանրամասնել  է  նախարարը:
 
 
Նա  տեղեկացրել  է նաև,  որ  իրականացվող բարեփոխումները հիմքեր կստեղծեն տնտեսության հարկաբյուջետային կայունության մակարդակի բարձրացման համար, ինչը կապահովի 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտների պլանային առաջադրանքների ամբողջական ծավալով կատարումը` նպաստելով երկարաժամկետ հատվածում պետական բյուջեի հարկային եկամուտների կայուն աճին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search