Artsakhpress

Տնտեսական

Կգործարկվի պետական վճարումների օն լայն կատարման hամակարգը. Արթուր Հարությունյան

ԱՀ ֆինանսների նախարարության համակարգի արդիականացումն ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն էական նշանակություն ունի կառույցի համար, ինչը հնարավորություն է տալիս հարկ վճարողներին մատուցել ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայություններ` ապահովելով համակարգի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ու թափանցիկությունը:

Կգործարկվի պետական վճարումների օն լայն կատարման hամակարգը. Արթուր Հարությունյան

Կգործարկվի  պետական վճարումների  օն  լայն  կատարման hամակարգը. Արթուր   Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    այս  մասին    այսօր  կայացած       մամուլի  ասուլիսին  ասել  է  ԱՀ  ֆինանսների  նախարար   Արթուր  Հարությունյանը:
 
Նա   նշել է, որ   2019 թվականի հուլիսի 1-ից կատարված օրենսդրական փոփոխություններին  համապատասխան՝  ներդրվել են էլեկտրոնային հարկային հաշիվների դուրս գրման և սոցիալական վճարների անձնավորված հաշվառման համակարգերը, ընդլայնվել՝  հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման ու հարկային պարտավորությունների ավտոմատ հաշվառման համակարգերի շրջանակները: 
 
«Կուտակային կենսաթոշակային համակարգի թափանցիկության ապահովման ու մասնակիցների տեղեկացվածության բարձրացման նպատակով գործարկվել է «Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի անհատական հաշիվ» համակարգը, որի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկանալ իրենց կուտակային հատկացումների ճիշտ և ժամանակին փոխանցմանն ու կառավարման արդյունավետությանը: Դեկտեմբեր ամսում հնարավորություն է ստեղծվել կենսաթոշակային հաշիվները ստուգել նաև  «Արցախբանկ» ՓԲԸ-ի բանկոմատների միջոցով, որոնցով հնարավոր է ստանալ անհատական կենսաթոշակային հաշվի մնացորդի, ինչպես նաև հաշվով կատարված վերջին 10 գործառնությունների պատմությունը:  Առաջիկա օրերին կգործարկվի նաև պետական վճարումների օն  լայն  կատարման hամակարգը` այդպիսով կրճատելով դրանց վճարման համար ծախսվող ժամանակն ու ապահովելով ֆինանսական հոսքերի թափանցիկությունը: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ բոլոր հաշվետվությունները  ներկայացվում  են էլեկտրոնային եղանակով. օգտվողների թիվը կազմում է 3170 հարկ վճարող, որը կազմում է հաշվետվություն ներկայացնող հարկ վճարողների շուրջ 70 %-ը: Ընդ որում, ավելի քան 2530 հարկ վճարող կամ 80 %-ը կամավոր հիմունքներով է միացել հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգին»,-մասնավորապես  ասել   է   նախարարը:
Ըստ  Ա. Հարությունյանի՝  2019 թվականին զգալի ուշադրություն է դարձվել նաև հարկային ծառայողների ուսուցման աշխատանքներին: Այդ առումով տարվա ընթացքում կենտրոնական ապարատի մասնագետների կողմից պարբերաբար կազմակերպվել են ուսուցողական դասընթացներ` օրենսդրական փոփոխությունների, հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրս գրման և սոցիալական վճարների անձնավորված հաշվառման համակարգերի հետ աշխատանքների կազմակերպման թեմաներով:
«Տարվա ընթացքում կազմակերպվել են նաև 2 մրցույթներ, այդ թվում՝ կրկնակի, որոնց արդյունքում համակարգը համալրվել է  3 նոր հարկային ծառայողներով»,-հավելել  է  նախարարը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search