Artsakhpress

Տնտեսական

Հարկային օրենսգրքի փոփոխությունները կդրվեն հանրային քննարկման

2019 թվականին հարկային մարմնի առաջնահերթությունների շարքում էր հարկային օրենսդրության կատարելագործումը:

Հարկային օրենսգրքի փոփոխությունները կդրվեն հանրային քննարկման

Հարկային  օրենսգրքի   փոփոխությունները     կդրվեն   հանրային   քննարկման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    այս  մասին    այսօր  կայացած       մամուլի  ասուլիսին  ասել  է  ԱՀ  ֆինանսների  նախարար   Արթուր  Հարությունյանը՝    նշելով, որ  այդ նպատակով մշակվել և Կառավարության ու Ազգային Ժողովի քննարկմանն են ներկայացվել օրենսդրական փոփոխությունների երկու փաթեթ: 
 
Ըստ  Ա.  Հարությունյանի՝  օրենսդրական փոփոխությունների առաջին փաթեթով 2019 թվականի հուլիսի 1-ից ներդրվել է հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգը, ինչի արդյունքում էապես կրճատվել են հարկ վճարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում սխալներ կատարելու հավանականությունը, թղթային տարբերակով հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության ծավալը, ինչպես նաև օրենսդրական հիմքեր ստեղծվել հարկային հաշիվների շրջանառության նկատմամբ հարկային մարմնի կողմից հսկողական նոր գործիքակազմ կիրառելու համար:
 
«Օրենքի շրջանակներում 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 1-ը հարկ վճարողների կողմից էլեկտրոնային եղանակով դուրս են գրվել ավելի քան 200.000 հարկային հաշիվներ, որոնք անմիջականորեն արտացոլվել են հարկային մարմնի տեղեկատվական բազայում, և կատարվել համապատասխան մշակումներ: Օրենսդրական մյուս փաթեթով հանրապետությունում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը, որի նպատակն է պատշաճ կենսաթոշակ ապահովել կենսաթոշակառուների համար` կենսաթոշակային համակարգը դարձնելով ֆինանսապես կայուն և ապահովելով ուղղակի կապ անձի եկամուտների և կենսաթոշակի չափի միջև: Զուգահեռաբար մեկ տոկոսային կետով նվազեցվել է եկամտային հարկի դրույքաչափը` սահմանվելով 20 %: Օրենքի համաձայն` կուտակային հատկացումները ձևավորվում են մասնակցի կողմից կատարվող սոցիալական վճարներից, որը կազմում է իր ամսական եկամտի 2.5 %-ը, և պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցներից` 7.5 %-ի չափով:  Գործընթացի շրջանակներում 2019 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում մշակվել են կուտակային բաղադրիչի շուրջ 22.000 մասնակիցների տվյալներ, և նրանց անհատական կենսաթոշակային հաշիվներին փոխանցվել 1 մլրդ 323.4 մլն դրամ կուտակային հատկացումներ, որից 333.9 մլն դրամը մասնակիցների կողմից վճարված սոցիալական վճարներն են, իսկ 989.5 մլն դրամը` Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցները»,-ավելացրել է   նախարարը:
Նա   հավելել  է, որ   հաշվետու տարում մեկնարկել են Հարկային օրենսգրքի մշակման աշխատանքները: Այդ նպատակով համակարգում ձևավորվել է աշխատանքային խումբ, հարկ վճարողներից և այլ շահագրգիռ անձանցից հավաքագրվել են գործարար միջավայրի բարելավման մասով առաջարկություններ: Այս մասով առաջիկայում նախատեսվում են կազմակերպել հանրային լայն քննարկումներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search