Artsakhpress

Տնտեսական

Հաշվապահական և հարկային հաշվառման թեմաներով կազմակերպված սեմինար-դասընթացներին մասնակցել է շուրջ 70 հաշվապահ. Արթուր Հարությունյան

2019 թվականի աշխատանքների կազմակերպման ընթացքում ԱՀ ֆինանսների նախարարությունը սերտ համագործակցություն է ծավալել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի, ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի հետ:

Հաշվապահական և հարկային հաշվառման թեմաներով կազմակերպված սեմինար-դասընթացներին մասնակցել է շուրջ 70 հաշվապահ. Արթուր Հարությունյան

Հաշվապահական և հարկային հաշվառման թեմաներով կազմակերպված  սեմինար-դասընթացներին  մասնակցել    է    շուրջ   70  հաշվապահ. Արթուր  Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    այս  մասին    այսօր  կայացած       մամուլի  ասուլիսին  ասել  է  ԱՀ  ֆինանսների  նախարար   Արթուր  Հարությունյանը:
Նա  նշել է, որ  պարբերաբար կազմակերպվել են ղեկավար կազմի և մասնագետների փոխադարձ այցելություններ, քննարկումներ իրականացվել Արցախի Հանրապետությունում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման, Արցախի տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ մաքսային սահմանով իրականացվող ներմուծումների և արտահանումների ընթացակարգերի պարզեցման ու հստակեցման, Հայաստանի և Արցախի տնտեսավարող սուբյեկտների միջև կատարվող գործարքների մասով դուրս գրվող հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական հարթակի ներդրման և մի շարք այլ հարցերի շուրջ:
 
«Հաշվետու տարում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ համատեղ կազմակերպվել է միջոցառում, որի ընթացքում երկուստեք ներկայացվել են շնորհանդեսներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած ձեռքբերումների վերաբերյալ, քննարկվել ոլորտի համաշխարհային միտումներին զուգընթաց ժամանակակից համակարգերի ներդրմանն ու գործընթացների ավտոմատացմանը վերաբերող հարցեր, որոնց կիրառմամբ հարկ վճարողներին մատուցվող ծառայությունները կդառնան ավելի մատչելի և հասցեական: Համակարգի 1 աշխատակից մասնակցել է «OECD» միջազգային կազմակերպության կողմից Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում կազմակերպված ուսումնական դասընթացին, 14 աշխատակից՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին, ևս 5 աշխատակից   էլ  մասնակցել են ՀՀ  ֆինանսների նախարարության կողմից կազմակերպված գնումների համակարգողների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացներին»,-մանրամասնել  է    նախարարը:
 
Նա  ավելացրել է, որ  2019  թվականի   հուլիս ամսվա ընթացքում ՀՀ աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի հետ համատեղ հաշվապահական և հարկային հաշվառման թեմաներով կազմակերպվել են սեմինար-դասընթացներ, որոնց մասնակցել են մասնավոր հատվածում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ու 50 % և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների շուրջ 70 հաշվապահներ:
«2019 թվականին հաշվապահական հաշվառման ոլորտում շարունակվել են հանրային հատվածի կազմակերպությունների` հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման աշխատանքները: Տարվա ընթացքում նոր համակարգին անցնող հանրային հատվածի 227 կազմակերպությունների հաշվապահների համար կազմակերպվել են սեմինարներ, որոնց ընթացքում մեկնաբանվել են հանրային հատվածի հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը, գույքագրման կարգը և մուտքի հաշվեկշիռը կազմելու համար հիմք ընդունվող ակտիվների և պարտավորությունների գնահատման կարգը:  2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ վերապատրաստում են անցել թվով 209 հաշվապահ, որոնցից 43-ը ստացել են հանրային հատվածի հաշվապահի որակավորում: Այս տարի շարունակվելու են հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգի ներդրման աշխատանքները, որը հնարավորություն կընձեռի ստանալ պետական մարմինների առանձին և համախմբված ֆինանսական հաշվետվությունները»,-  տեղեկացրել  է    նախարարը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Search