Artsakhpress

Ռազմական

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է զորամասին սնունդ մատուցելու ծառայության գնման գործընթաց կազմակերպելու մասին

Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին ՀՀ կառավարության 21.02.2019թ. N 152-Ա որոշմամբ ներդրված ԶՈՒ պարենավորումը մասնավոր գործընկերոջ պատվիրակելու ծրագրի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել N զորամասի անձնակազմի կարիքների համար կազմակերպել սնունդ մատուցելու ծառայության գնման գործընթաց, ընդ որում՝ գործընթացը պետք է կազմակերպվի ստացիոնար և ոչ ստացիոնար կետերում:

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է զորամասին սնունդ մատուցելու ծառայության գնման գործընթաց կազմակերպելու մասին

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է զորամասին սնունդ մատուցելու ծառայության գնման գործընթաց կազմակերպելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
Հաշվի առնելով, որ գործարքը պարունակում է գաղտնի տեղեկատվություն, հետաքրքրված կազմակերպություններին ծառայությունը մատուցելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կտրամադրվի համապատասխան մարմնի կողմից տրված գաղտնի տեղեկատվության հետ առնչվելու թույլտվության առկայության դեպքում: Ծրագրին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է հնարավորություն ունենան ապահովելու 21.02.2019թ. N 152-Ա որոշմամբ պահանջվող նվազագույն պայմանները:
Տվյալ զորամասում սննդի կազմակերպումն իրականացնելու համար կազմակերպություններն իրենց հետաքրքրվածության մասին պետք է տեղեկացնեն մինչև 21.02.2020թ.-ն, ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեով (ՊՆ փոստարկղ)՝ նշելով հետադարձ կապի տվյալները: Հեռախոս՝ (+37410) 29-46-37: Էլ. փոստի հասցե՝ logdep@mil.am:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Search