Artsakhpress

Սպորտ

Արցախում ձիասպորտի ակումբ է բացվել

Արցախում ձիասպորտի ակումբ է բացվել: Ձիարշավարանը գործում է Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում՝ Հունոտի կիրճի տարածքում, և բաց է ոչ միայն արհեստավարժների, այլև սկսնակների համար:

Արցախում ձիասպորտի ակումբ է բացվել

Արցախում ձիասպորտի ակումբ է բացվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ձիասպորտի ակումբի տնօրեն Բագրատ Միքայելյանն ասել է, որ ակումբի ստեղծման նպատակն է զարգացնել ձիասպորտն Արցախում:

«Բացի երկուշաբթի օրվանից, յուրաքանչյուր օր մեր քաղաքացիները կարող են այցելել ձիարշավարան: Անշուշտ, եթե ոչ բոլորը, ապա շատերը երազում են ձի վարել, և սա հնարավորություն է ավելի լավ ծանոթանալու կենդանու հետ: Փորձառու հրահանգիչի օգնությամբ նրանք կարող են վարել ձի և ձեռք բերել նոր հմտություններ: Մեր հանրության շրջանում մեծ հետաքրքրություն կա, ինչը ավելի ոգևորիչ է դարձնում աշխատանքը»,- նշել է Բ. Միքայելյանը:

Նրա խոսքով՝ ձիարշավարանում կան տարբեր ձիատեսակներ: Մոտ ապագայում մեծ ուշադրություն է դարձվելու նաև արցախյան ձիատեսակների ձեռքբերմանը: Նախատեսվում է ձիարշավարանը համալրել այնպիսի ցեղատեսակներով, որոնք կօգնեն դժվար տեղանքներում և պայմաններում կողմնորոշվելիս:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search