Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանը ոչ մի պայմանով բանակցություններ չի վարի Միացյալ Նահանգների հետ:
Իրան-ԱՄՆ բանակցություններն անհնար են. Խամենեիի ռազմական խորհրդական
«Ոչ մի պարագայում Իրանի ժողովուրդն այդպիսի նվաստացման չի գնա: Այդ ժողովուրդը բանակցություններ չի վարի նրա հետ, ով կարգադրել է սպանել պաշտոնական այցով այլ երկիր մեկնած պաշտոնական անձի»,- ասել է նա:
Զինվորական խորհրդականի արձագանքը պայմանավորված է Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարությամբ, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները հնարավոր են:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -64-: