Artsakhpress

Հասարակական

Բանակը հայ հասարակության հիմնասյունն է, երկրի ու ժողովրդի պաշտպանն ու ապավենը. նախարար (լուսանկարներ)

Այսօր՝ հունվարի 28-ին, ԱՀ պաշտպանության և մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված տոնական միջոցառում:

Բանակը հայ հասարակության հիմնասյունն է, երկրի ու ժողովրդի պաշտպանն ու ապավենը. նախարար (լուսանկարներ)

Բանակը    հայ  հասարակության  հիմնասյունն  է, երկրի  ու  ժողովրդի  պաշտպանն  ու  ապավենը. նախարար  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիսավոր միջոցառմանը ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:
Նա ասել է, որ, դասեր քաղելով հազարամյակներ տևած արտաքին սպառնալիքներից, անցնելով արցախյան գոյամարտի թոհուբոհով, թրծվելով 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմում, հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակներում բացահայտեցին մերօրյա հայրենյաց պաշտպանին, խորացան նրա էության մեջ և առանձնացրեցին հետևյալ արժանիքները. անսահման հայրենասիրությունը, որդիական պարտքի խորը զգացումը Մայր հայրենիքի հանդեպ և հանուն գաղափարի ինքնազոհաբերվելու կարողությունը:
 
«Այդ արժանիքներն ազգի պատմական հիշողության շնորհիվ փոխանցվում են սերնդեսերունդ և կանգուն պահում հայոց տունը: «Հայրենյաց պաշտպան» հասկացությունն ուղիղ այնքան տարեկան է, որքան տարիք ունի հայ ժողովուրդը: Մենք պետք է միշտ ճիշտ ընկալենք և սերնդեսերունդ փոխանցենք այն ճշմարտության իմաստը, որ հայրենիքի պաշտպանը միայն զինվորականը չէ, և միայն նա չէ, ով կրում է համազգեստ և ունի ուսադիր: Բանակը հայ հասարակության հիմնասյունն է, երկրի ու ժողովրդի պաշտպանն ու ապավենը: Մեր տարածաշրջանում անհրաժեշտ է ունենալ հզոր բանակ, որն էլ համարում ենք մեր նորանկախ պետության գրավականը»,-նշել է նախարարը:
 
Նա ավելացրել է, որ 2019 թվականը ԱՀ պաշտպանության նախարարության համար բեկումնային և աննախադպ տարի էր բոլոր ուղղություններով. այդ թվում՝ ՀՀ զինված ուժերի ղեկավարության հետ համագործակցության շրջանակներում պաշտպանության բանակին ցուցաբերած զգալի ֆինանսական և նյութատեխնիկական աջակցության տեսանկյունից: Կ. Աբրահամյանն իր անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը և հավելել, որ այդ միջոցներն ուղղվել են բանակի սոցիալական ոլորտի աշխուժացմանը ու մարտական ներուժի զարգացմանը՝ իրապես նպաստելով մարտունակության բարձրացմանը։
 
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, իր հերթին շնորհավորելով միջոցառման մասնակիցներին, ասել է, որ հայ ժողովուրդը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի կազմավորի զինված ուժեր:
 
«Բանակը, կազմավորվելով արցախյան հերոսամարտի ժամանակահատվածում, կայացավ և շարունակեց ապահովել մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը: Այո, դեռևս լուծված չէ Արցախի միջազգային ճանաչման հարցը, բայց մեր երկրների ղեկավարների քայլերով գնում ենք այդ խնդրի լուծման ուղղությամբ, որին պետք է նպաստեն զինված ուժերը, հարկ եղած դեպքում նաև պարտադրեն այդ հաղթանակը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս և վստահ եմ, որ միասնական ուժերով կկարողանանք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք դրված են Զինված ուժերի առջև: Մենք՝ որպես զինվորականներ, պետք է պատրաստ լինենք կատարելու մեր առաքելությունը»,- մասնավորապես ասել է Ա. Դավթյանը:
 
Շնորհավորական ելույթներից հետո տոնական երեկոն շարունակվել է համերգային ծրագրով, որի ընթացքում Արցախում գործող մշակութային համույթներն ու անհատ կատարողները հանդես են եկել հայրենասիրական երգերով և ազգագրական պարերով:
 
Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -62-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search