Հայոց բանակի 28-րդ տարեդարձին նվիրված տեսահոլովակը նկարահանել է «Զինուժ մեդիան»։
«Փառքի ճամփա մենք անցանք` հաղթանակած Հայաստանն ու ես». տեսահոլովակ նվիրված Հայոց բանակի 28–ամյակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Երգը կատարում է Սուրեն Խաչատրյանը, խոսքերի և երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է։
«Փառքի ճամփա մենք անցանք` հաղթանակած Հայաստանն ու ես»,–ասվում է երգում և ցուցադրվում Հայոց բանակի անցած ուղին։
Տեսահոլովակում օգտագործվել են նաև կադրեր Արցախյան ազատամարտից, իսկ որպես խորհրդանիշ կիրառվել է մի բուռ սրբազան հողը։