Artsakhpress

Միջազգային

Սիրիայի բանակը վերականգնել է վերահսկողությունը Իդլիբի հարավ-արևելքում գտնվող ռազմավարական նշանակության քաղաքում

Սիրիայի կառավարական բանակի առաջադեմ ուժերը մտել են Մաարրետ-էն-Նուուման քաղաք, որը գտնվում է Իդլիբ նահանգի հարավարևելյան շրջանում:

Սիրիայի բանակը վերականգնել է վերահսկողությունը Իդլիբի հարավ-արևելքում գտնվող ռազմավարական նշանակության քաղաքում

Սիրիայի բանակը վերականգնել է վերահսկողությունը Իդլիբի հարավ-արևելքում գտնվող ռազմավարական նշանակության քաղաքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ТАСС  գործակալությունը՝ հղում անելով արաբական հեռուստաալիքին:
Աղբյուրի տվյալներով՝ սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Մաարրետ-էն-Նուուման քաղաքում, որտեղ տեղակայված է «Ջեբհաթ ան Նուսրա» խոշոր ահաբեկչական խմբավորման հենակետը:
Քաղաքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ տեղակայված է Համա-Հալեպ պետական ավտոմայրուղու տրանսպորտային հանգույցում, ինչպես նաև հանդիսանում է ահաբեկիչների խոշորագույն հենակետերից մեկը Իդլիբի հարավում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search