Artsakhpress

Մշակույթ

ԱրՊՀ-ն տոնական համերգով շնորհավորել է Հայրենյաց պաշտպանի օրը

Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձին և Հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված՝ այսօր ԱՀ Պաշտպանության բանակի N զորամասում Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ կայացել է տոնական համերգ:

ԱրՊՀ-ն տոնական համերգով շնորհավորել է Հայրենյաց պաշտպանի օրը

ԱրՊՀ-ն տոնական համերգով շնորհավորել է Հայրենյաց պաշտպանի օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանն Արցախի պետական համալսարանի ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհավորել է տոն օրվա կապակությամբ և նշել, որ, անհրաժեշտության դեպքում, Պաշտպանության բանակը պատվով կպահպանի այն ամենը, ինչը ստեղծել է ավագ սերունդը:
«Համոզված եմ՝ նորօրյա սերունդը կշարունակի հայրենիքի պաշտպանության սուրբ գործը: Եվ թո՛ղ մեր բանակի մարտական կարողությունը գործադրվի միայն ու միայն խաղաղ պայմաններում, այն էլ՝ զորավարժությունների ժամանակ»,- ընդգծել է Վ. Յարամիշյանը:
Իր խոսքում Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Լիլիթ Մարգարյանը նշել է, որ մայր բուհի 75 հերոս քաջորդիների սխրանքը և նրանց անմար հիշատակը յուրաքանչյուր արցախցու սրտում ապրելու է ընդմիշտ:
«Դժվար է ռազմական գործողություններին զուգընթաց՝ բանակ կառուցելը: Իսկ 28  տարին կարծես թե պատմական ակնթարթ լինի: Անցնելով թե՛ պատերազմի և թե՛ բանակաշինության փորձությունները՝ մեր բանակը կոփվեց և դարձավ անկախ պետականության կարևորագույն երաշխիքը, հայ ժողովրդի արդարացի հպարտության և ոգևորության աղբյուրը»,- ասել է Լ. Մարգարյանը:
Տոնական միջոցառմանն ԱրՊՀ ուսանողները հանդես են եկել ասմունքով, հայրենասիրական երգերով ու պարերով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search