Միացյալ Նահանգների հարավարևելյան մասում գտնվող Ալաբամա նահանգում Թենեսի գետի երկայնքով բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է մահացել, այրվել է 35 նավակ, սակայն իշխանություններից դեռևս որոշ ժամանակ է պահանջվում ճշգրիտ թվեր ներկայացնելու համար, քանի որ հայտնի չէ, թե հրդեհի պահին քանի մարդ է նավակներում եղել: