Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ գերագույն դատարանը հավանություն է տվել Թրամփի առաջարկած` «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացի խստացմանը

ԱՄՆ գերագույն դատարանը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլ է տվել կիրառել նոր կանոնները, որոնք խստացնում են «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացը:

ԱՄՆ գերագույն դատարանը հավանություն է տվել Թրամփի առաջարկած` «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացի խստացմանը

ԱՄՆ գերագույն դատարանը հավանություն է տվել Թրամփի առաջարկած` «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացի խստացմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ Գերագույն դատարանի որոշումն ընդունվել է ձայների 5 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ, հատնում է Tert.am-ը:

Ինչպես նշում է washingtonpost.com-ը, միգրացիոն հարցերով պատասխանատուները կարող են հրաժարվել «Գրին քարտ» տրամադրել օրինական ներգաղթյալներին՝ հաշվի առնելով, որ վերջիններս կարող են օգտվել պետական նպաստներից և արտոնություններից, օրինակ՝ բժշկական ապահովագրությունից, պարենի կտրոններից:

Այժմ ԱՄՆ-ում մշտական բնակության համար դիմող ներգաղթյալները պետք է ցույց տան, որ չեն օգտվելու արտոնություններից, և որ պետության համար բեռ չեն դառնալու:

Ըստ ոլորտի փորձագետների՝ Թրամփի վարչակազմի վարած «միգրացիոն պատերազմի» շրջանակում սա  ներգաղթյալների նկատմամբ ամենաթարմ հարձակումն է: Սա նշանակում է, որ աշխատավոր դասի ներկայացուցիչների համար ավելի դժվար կլինի ներգաղթել կամ շարունակել ապրել ԱՄՆ-ում:

«Սա ևս մի աղյուս է, որ դրվում է օրինական միգրացիայի դեմ Թրամփի վարչակազմի կողմից կառուցվող անտեսանելի պատի վրա»,- մեկնաբանել է Քորնելի համալսարանի իրավաբանական դպրոցի փորձագետ Ստեֆեն Յեյլ Լոերը:

Նշվում է, որ ամեն տարի մոտ 544 000 մարդ դիմում է «Գրին քարտ» ստանալու համար, մինչդեռ նոր կանոնների սահմանումից հետո, նրանց կեսից ավելին կարող է լուրջ խնդիրների բախվել:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Search