ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը, Իրանը և պաշտոնական Դամասկոսը խոչընդոտում են հաշտեցմանը Սիրիայի հյուսիսում:
Պոմպեոն Ռուսաստանին և Իրանին մեղադրել է Սիրիայում խաղաղության բացակայության համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, ինչպես գրում է Panorama.am-ն, նա գրել է իր Twitter-ում:
«Ռուսաստանի, իրանական ռեժիմի, «Հըզբոլահի» և Ասադի ռեժիմի ցինիկ գործողությունները ուղղակիորեն խոչընդոտում են հաշտության հաստատմանը Սիրիայի հյուսիսում», - գրել է նա:
Պոմպեոն ավելացրել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այդ «բարբարոսական գործողությունները» և հանդես գալիս անհապաղ հաշտեցման դիրքերից: