Artsakhpress

Միջազգային

Աֆղանստանում չեն բացառում, որ կործանված ինքնաթիռը պատկանում էր օտարերկրյա ավիաընկերության

Աֆղանստանի Ղազնիի նահանգում հունվարի 27-ին կործանված մարդատար ինքնաթիռը կարող էր պատկանել օտարերկրյա ավիաընկերության:

Աֆղանստանում չեն բացառում, որ կործանված ինքնաթիռը պատկանում էր օտարերկրյա ավիաընկերության

Աֆղանստանում չեն բացառում, որ կործանված ինքնաթիռը պատկանում էր օտարերկրյա ավիաընկերության
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1in.am-ի փոխանցմամբ, այս մասին  ինչպես հայտնել է Աֆղանստանի 1TVNews հեռուստաալիքը, հայտարարել են տեղի իշխանությունները՝ տեղեկացնում է TASS-ը: Ղազնիի նահանգապետ Վահիդուլլա Քալիմզայի խոսքով՝ «ինքնաթիռը չի պատկանել հայրենական որևէ ընկերության»:
«Ըստ երևույթին, խոսքը վերաբերում է օտարերկրյա փոխադրողի,- նշել է նա:- Ինքնաթիռն ամբողջովին այրվել է»:
Մինչ այժմ ստույգ տեղեկատվություն չկա աղետի ենթարկված ինքնաթիռի մասին: Օդանավն ընկել է երկրի կենտրոնական մասում՝ «Թալիբան» արմատական շարժման վերահսկողության տակ գտնվող Դիհ Յաքի գավառում:
Այժմ դեպի այդ վայր են շարժվում աֆղանական հատուկ նշանակության ուժերը: Սկզբնապես տեղեկացվել էր, որ օդանավը պատկանում է Ariana Afghan Airlines ավիաընկերությանը, բայց ազգային ավիափոխադրողը հերքել է այդ տեղեկատվությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search