«Եթե կորցնենք մեր հիշողությունը, կոչնչացնենք ապագան». Հռոմի Պապը կոչ է արել երբեք չմոռանալ Հոլոքոստի մասին
Հռոմի Պապը կոչ է արել երբեք չմոռանալ Հոլոքոստի ողբերգության մասին.«Եթե կորցնենք մեր հիշողությունը, կոչնչացնենք ապագան: Թող աննկարագրելի դաժան Հոլոքստը, որի մասին մարդկությունը տեղեկացավ 75 տարի առաջ, կանգնելու, լռելու և հիշելու կոչ լինի:
«Եթե կորցնենք մեր հիշողությունը, կոչնչացնենք ապագան». Հռոմի Պապը կոչ է արել երբեք չմոռանալ Հոլոքոստի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սա մեզ է անհրաժեշտ, որպեսզի անտարբեր չդառնանք»,- Հոլոքստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առիթվ Twitterսոցիալական կայքի իր էջում է գրել հովվապետը, Tert.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է«ՌԻԱ Նովոստի»գործակալությունը:
Նախօրեին Վատիկանում ավանդական կիրակնօրյա ժամերգության ընթացքում Ֆրանցիսկոսը կոչ է արել հավատացյալներին աղոթել և հիշել Հոլոքոստի զոհերին` Օսվենցիմի նացիստական մահվան ճամբարի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ:
«Այս ահռելի ողբերգության, այս վայրագությունների դեմ անտարբերությունն անընդունելի է, և հիշելը պարտադիր է ... Ամեն մեկն իր սրտում պետք է ասի. «Այլևս երբեք, այլևս երբեք»,- ընդգծել է հովվապետը:
Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը ամեն տարի նշվում է հունվարի 27-ին: 1945 թ. հենց այս օրն են Կարմիր բանակի զորքերն ազատագրել Օսվենցին: Հիշատակի միջազգային օր ստեղծելու որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 2005 թ. նոյեմբերի 1-ին: Այս նախաձեռնության հեղինակներն են եղել Իսրայելը, Կանադան, Ավստրալիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Միացյալ Նահանգները, ավելի քան 90 երկրներ հանդես են եկել որպես համահեղինակներ:
If we lose our memory, we destroy our future. May the anniversary of the Holocaust, the unspeakable cruelty that humanity learned of 75 years ago, serve as a summons to pause, to be still and to remember. We need to do this, lest we become indifferent. #DayofMemory
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-: