Artsakhpress

Միջազգային

Սլովենիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին

Սլովենիայի վարչապետ Մարյան Շարեցը հայտարարել է պաշտոնից հեռանալու մտադրության մասին:

Սլովենիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին

Սլովենիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է iz.ru կայքը:

Շարեցը հայտարարել է նաև երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ներկայիս կառավարական կազմով ինքը չի կարող մարդկանց ցանկություններն իրականություն դարձնել:

«Ամենաարդար տարբերակը խորհրդարանի արտահերթ ընտրությունները կլինեն»,-ասել է վարչապետը:

Մարյան Շարեցը Սլովենիայի կառավարության ղեկը ստանձնել է 2018 թվականի սեպտեմբերին: Ոչ մի համազգային ընտրություններում նա հաղթանակ չի տարել: 2017 թվականի ընտրություններին նա զբաղեցրել է երկրորդ տեղը` զիջելով երկրի ներկայիս նախագահ Բորուտ Պախորին, իսկ 2018 թվականի ամռանը «Մարյան Շարեցի ցուցակը» խորհրդարանական ընտրություններին զբաղեցրել է երկրորդ տեղը` հավաքելով ձայների 12,65%-ը:  Այս ընտրությունները արտահերթ էին և տեղի են ունեցել նախկին վարչապետ Միրո Ցերարայի հրաժարականից հետո:

Շարեցը կոալիցիոն կառավարությունը գլխավորել է տևական բանակցությունների արդյունքում:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Search