Artsakhpress

Հասարակական

ԱՀ ազատամարտիկների միությունը պարգևատրել է զինվորական հաշմանդամներին

Այսօր՝ հունվարի 27-ին, ԱՀ ազատամարտիկների միության շենքում ստեփանակերտաբնակ առաջին կարգի զինվորական 76 հաշմանդամների տրամադրվել է 150. 000-ական դրամ՝ նվիրված Հայոց ազգային բանակի ստեղծման և հայրենյաց պաշտպանի տոնին:

ԱՀ ազատամարտիկների միությունը պարգևատրել է զինվորական հաշմանդամներին

ԱՀ   ազատամարտիկների  միությունը     պարգևատրել  է  զինվորական   հաշմանդամներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:

Նա շնորհավորել է ազատամարտիկներին և մեկ անգամ ևս կարևորել նրանց կատարած նվիրական գործը: Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ մի խումբ հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի, իսկ մի խումբ քաջարի մարտիկներ էլ կորցրել են իրենց առողջությունը՝ հանուն ներկայի: «Հանրապետությունում մենք ունենք 142 առաջին կարգի զինվորական հաշմանդամ: Նման միջոցառումներով մենք փորձում ենք ևս մեկ անգամ արժևորել յուրաքանչյուր ազատամարտիկի վաստակը: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, հարատև խաղաղություն»,-մասնավորապես ասել է Ս. Կարապետյանը:

ԱՀ ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանն իր խոսքում ասել է, որ տոնական օրերին կառույցը խրախուսում է ազատամարտիկներին՝ ուշադրության կենտրնում պահելով նրանց:

Նա տեղեկացրել է, որ միության տարածքային միավորումները ևս հանդես են գալիս այդ նախաձեռնությամբ:

ԱՀ ազգային ժողովի պատգամավոր, «Արցախի հերոս» Ժաննա Գալստյանն իր հերթին նշել է, որ հայոց բանակը ստեղծվել է այսօր արդեն հաշմանդամ դարձած ազատամարտիկների, նրանց զոհված և կենդանի հերոս մարտական ընկերների շնորհիվ: Դիմելով ազատամարտիկներին՝ Ժ. Գալստյանն ասել է. «Ձեր ոգու արիությամբ, համոզմունքով, բարոյական նկարագրով դուք մեր ազգի հերոսներն եք: Տա Աստված, որ դուք երբեք չզգաք, որ ձեր մարտական ընկերների արյունն անտեղի է թափվել: Ցանակնում եմ խաղաղ ու հանգիստ օրեր, հավատ, հույս և ոգու կորով»:

Առաջին կարգի հաշմանդամ Արայիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ինքը վիրավրվել է 1992 թվականին: Մի քանի տարի շարունակ եղել է սայլակի վրա. բուժում ստանալուց հետո, իր մեջ ուժ գտնելով, այժմ քայլում է հենակների օգնությամբ:

«Ես հիմա էլ պատրաստ եմ լինելու պաշտպանը մեր երկրի: Ապրիլյան պատերազմի ժամանակ մեկնել եմ առաջնագիծ և փորձել եմ ամեն կերպ ոգևորել և ոգեշնշել մեր քաջարի զինվորներին»,- ասել է Ա. Հակոբյանը և իր շնորհակալությունը հայտնել միության աշխատակիցներին՝ իրենց մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար:

Գարուշ Սարգսյանն էլ, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, համոզմունք է հայտնել, որ Արցախին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում, իրենցից յուրաքանչյուրը կկանգնի զինվորի կողքին, ինչպես 2016 թվականի ապրիլին:

«Այս պարգևատրումն ինձ համար ավելի շատ բարոյական նշանակություն ունի, քան թե նյութական»,- նշել է նա:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search